Հունիսի 21-ին, ժամը 17:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում գտնվող սրճարանի տանիքից ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ սրճարանի տանիքում այրվում են տերևներ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։32-ին, մարվել՝ 17։36-ին։ Մոտ 3 քմ տարածքում այրվել են կուտակված տերևներ։







































