Saturday, 04 07 2026
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան

Իրադրությունը Կովկասում մոտենում է «անկեղծության պահին»

Իսրայելի պաշտպանության նախարարը կոչ է արել ռեգիոնի երկրներին ԱՄՆ հովանու ներքո ուժեղացնել ռազմական հակազդեցությունն Իրանի հավակնոտ քաղաքականության հանդեպ: Իրանի շուրջ բավականին աշխուժանում է հիբրիդային պատերազմի մաքոքը, որը հատվածաբար ստանում է նաև տաք բնույթ: Այդ ամենի առանցքում իհարկե երկու հանգամանք է: Նախ՝ Իրանի միջուկային ծրագիրը և դրա ապագան, հաշվի առնելով այն, որ ըստ ՄԱԳԱՏԷ ղեկավարի Թեհրանը ունի ցանկացած պահի միջուկային ռումբի մշակման փուլ մտնելու համար անհրաժեշտ բոլոր հնարավորությունները, և բացի Իրանի միջուկային ծրագրից՝ ընդհանրապես Իրանի առանցքային դերը աշխարհակարգային մեծ վերափոխման և աշխարհաքաղաքական ազդեցության համար վճռորոշ պայքարում:

Իրանը ըստ էության մի քանի ռեգիոնալ ուղղության բանալի և հանգուցային կետ է միաժամանակ՝ դեպի Ծոց և արաբական աշխարհ, մերձավորարևելյան ռեգիոն, դեպի կենտրոնասիական ուղղություն և իհարկե՝ առանց Իրանի թերևս անպատկերացնելի է կովկասյան դասավորությունը, իսկ այդով նաև՝ հյուսիսկովկասյան իրադրությունը: Սա Իրանի գործոնը ուղղակի կենսական է դարձնում Ռուսաստանի համար, որն աշխարհակարգի ձևավորման համար պայքարի երեք առանցքային բևեռներից մեկն է՝ Միացյալ Նահանգների և Չինաստանի շարքում: Ռուսաստանի համար իրադրությունը Կովկասում և մերձավորարևելյան ռեգիոնում ստացել է ոչ պակաս  բախտորոշ նշանակություն, որքան իրադրությունն ուկրաինական ճակատում:

Մոսկվայի համար գերխնդիր է այս ուղղություններում հարցերը լուծել քաղաքական տարբերակով և թույլ չտալ, որպեսզի բանը հասնի ռազմականի: Այդ պարագայում թերևս Մոսկվայի ուժերը չեն բավականացնի այդ մասշտաբի պատերազմ վարելու կամ իր սահմանների գործնականում ամբողջ երկայնքով կրակ մարելու համար: Եթե իրադարձությունները զարգանան այդ կերպ, ապա դա գործնականում նշանակելու է արդեն միջուկային պատերազմ և համաշխարհային պատերազմ բառի բուն իմաստով, կամ այլ կերպ ասած՝ Պուտինը գործողության մեջ է դնելու իր արտահայտած հայտնի տրամաբանությունը՝ «պետք չէ այն աշխարհը, որտեղ չկա Ռուսաստան»: Եթե Մոսկվան ստանա իր շրջանակում կրակի անկառավարելի չափ, ապա թերևս ձեռնամուխ է լինելու համատարած հրդեհի ռազմավարության, ինչի ռեսուրսի հաստատապես տիրապետում է: Իրադրության քաղաքական կառավարման համար Ռուսաստանին մի կողմից պետք է, որ Կովկասում աշխատեն հաղորդուղիները և կապերը՝ Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա ձևաչափով, մյուս կողմից՝ որ այդ կապերը աշխատեն առանց Ռուսաստան-Իրան հաղորդակցությունը ռիսկի ենթարկելու, այլ կերպ ասած՝ առանց «զանգեզուրյան» այն «միջանցքի», որի մասին խոսում են Ալիևն ու Էրդողանը տարբեր առիթներով և որի «պատկերը» ներկայացրել են դեռևս 2006 թվականին Բաքու-Ջեյհան նավթամուղի շնորհանդեսներից մեկի ընթացքում: Ռուսաստանին հաղորդուղիների ապաշրջափակումն անհրաժեշտ է Վրաստանի հարցում «ձեռքերը որոշակի» ազատելու և այդ կերպ Վրաստանի միջոցով իր հանդեպ Արևմուտքի և Թուրքիայի հնարավոր ճնշումները թուլացնելու համար:

Ակնառու է, որ Մոսկվայի համար իրավիճակը և այն քաղաքական գործիքակազմով կառավարելու և առաջ տանելու հարցը չափազանց բարդ է և այստեղ, ինչքան էլ չհնչի տարօրինակ, Ռուսաստանը կարող է Հայաստան-Արևմուտք կապը դիտարկել իր համար որպես  ռեգիոնալ իրադրության քաղաքական կառավարման հնարավորություն: Սա իր հերթին մի կողմից հնարավորություն է Հայաստանի համար, մյուս կողմից սակայն՝ մարտահրավեր, որովհետև ի վերջո Արևմուտքը չի կարող չհասկանալ Մոսկվայի այդ դիտարկումները, ըստ այդմ չի համաձայնի Հայաստանի հետ հարաբերության միջոցով Մոսկվային «անվճար» օգնություն ցուցաբերելու տարբերակին և կարող է Երևանի հետ հարաբերության հարցում սահմանել Հայաստանի համար բարձր գին: Այստեղ առանցքային է այն, ինչ կատարվում է արաբական աշխարհի ուղղությամբ: Ներկայումս մրցակցության առանցքը տեղափոխվել է այստեղ և կախված այն հանգամանքից, թե ինչպես, ու՞մ օգտին կհանգուցալուծվի այն, ու՞մ կհաջողվի արաբական խոշոր դերակատարներին բերել իր ռազմավարության համատեքստ, նա էլ կթելադրի կովկասյան իրողությունների հետագա զարգացումը: Այդ առումով են նաև էական կարևորություն ստանում Հայաստանի շփումներն արաբական «լիգայի» երեք էական դերակատարների հետ՝ Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Կատար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում