Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 75 քաշային Վախթանգ Հարությունյանը երկրորդ մենամարտն անցկացրեց մրցելով Գերմանիայի ներկայացուցիչ Քևին Շումանի հետ: Լարված պայքարում հայ բռնցքամարտիկը ցավալի պարտություն կրեց և դուրս մնացա հետագա պայքարից։
Առաջին մենամարտում Հարությունյանն առավելության էր հասել Լեհաստանի ներկայացուցիչ Բարտոշ Գոլեբիևսկու նկատմամբ: