Տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը, որոնք մրցակցում էին Apple-ի հետ, կտրուկ աճել են այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ Սթիվ Ջոբսը լքել է ամերիկյան կորպորացիայի գլխավոր տնօրենի պաշտոնը: Այս մասին հայտնում է AFP-ն:
Samsung Electronics-ի արժեթղթերը թանկացել են 3%-ով, LG Electronics-ինը` 4%-ով: Sony-ի և HTC-ի գնանշումները բարձրացել են ավելի քան 2%-ով, Lenovo-ն 1.8%-ով:
Bloomberg գործակալությունը ավելի վաղ հայտնել է, որ Ջոբսի հեռանալու նորությանը բացասաբար են արձագանքել ամերիկյան ֆոնդային ինդեքսները, հատկապես բարձրտեխնոլոգիական Nasdaq-ը. այն իջել է 1.1%-ով:









































