Wednesday, 24 06 2026
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է

Հայտնի չէ Մարիուպոլում գտնվող հայերի թիվը

Ռազմական գործողություններից առաջ Մարիուպոլի բնակչությունը կազմել է կես մլն։ Պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքը գրեթե ամբողջությամբ տարհանվեց. այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության Ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանը։

Նրա խոսքով՝ հաստատված տվյալներ չկան, թե Մարիուպոլում քանի հայ է գտնվում. «Այս պահի դրությամբ ասել, թե քաղաքում որքան հայ բնակչություն կա, շատ դժվար է, որովհետև ներկայումս նաև համայնքում գործող որևէ հայկական կառույց չկա, որը մեր գրասենյակի համար կարող է լինել տեղեկատվության փոխանցման վստահելի աղբյուր»։

Փոխարենը Կարապետյանը վստահեցրեց, որ Մարիուպոլ քաղաքը գրեթե ամբողջությամբ գտնվում է ռուսական վերահսկողության ներքո. «Քաղաքը քիչ-քիչ վերադառնում է բնականոն կյանքին. վերաբացվում են դպրոցները, մանկապարտեզները, բնակչության մի մասը ետ է վերադառնում իրենց տներ։ Չենք բացառում, որ այդ բնակչության մեջ կլինեն նաև հայեր»։

Անդրադառնալով «Ազովստալ» գործարանային տարածքին, որտեղ դեռևս ուկրաինական միավորումներ կան, և որը որոշ չափով բնակեցված տարածք է եղել, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի աշխատակիցը նշեց, որ չի կարող ասել՝ այնտեղ գտնվող հայեր կան, թե՝ ոչ։

Ուկրաինայում բնակվող հայերի՝ Հայաստան վերադառնալու մասին Ամալյա Կարապետյանն ասաց. «Կոնկրետ ասել, թե երկրորդ երկրների տարածք անցած հայերից քանիսն են եղել Մարիուպոլից տարհանվածներ՝ շատ դժվար է, բայց կան հայեր, որոնք նախընտրել են համայնքային կամ իրենց միջոցների հաշվին վերադառնալ Հայաստան»։

Ամալյա Կարապետյանը նաև խորհուրդ տվեց մեր այն հայրենակիցներին, որոնք միտք ունեն մոտ ապագայում կարճաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով գալ Հայաստան, կապվել իրենց գրասենյակի հետ. «Մենք կդիտարկենք բոլոր հնարավոր տարբերակները, թե ինչպես կարող ենք իրենց աջակցել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում