Մայիսի 6-ին, ժամը 17:40-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ալափարս գյուղի սկզբնամասում՝ թիվ 3 ենթակայանում։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ալափարս գյուղի սկզբնամասում գտնվող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի Չարենցավանի 3-րդ ենթակայանում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:13-ին, մարվել՝ 18:46-ին: Ենթակայանում այրվել են յուղային անջատիչներ (5 հատ):







































