Մենք պատասխանատվություն ենք կրում, որպեսզի մարտի մեկեր չկրկնվեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը: «Ընդդիմությունը կորցնում է ձայներ․ իրենց շահերից չի բխում մասնակցել արտահերթ ընտրությունների: Գործ ունենք մի քաղաքական թիմի հետ, որի առաջնորդներից մեկը Նաիրի Հունանյանին ռոմանտիկ էր համարում»-նշեց Սոնա Ղազարյանը:
Պատգամավորը Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը ծիծաղելի համարեց․ «Թալանածը հետ բերելու շատ պարզ մեխանիզմներ կան: Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը սեքսիստական բնույթ էր կրում»:









































