Քաղաքագետ Էդգար Վարդանյանը կարծում է, որ այս ընդդիմությունը նոյեմբերի 9-ից փողոցում է․ «Ընդդիմությունը մտածում է՝ այն ֆորմատը, որ չի աշխատել, ռեբրեդինգի ենթարկել: Վազգեն Մանուկյանին փոխարինել են Վանեցյանով․ ընդդիմությունը փորձում է ռեբրեդինգի ենթարկվել: Բովանդակային առումով տարբեր չէ: 2018-ին Փաշինյանը իր վրա վերցրել էր առաջին գծում լինելու պատասխանատվությունը: Վանեցյանը փորձում է ցույց տալ առաջին գծում կանգնածն ինքն է, բայց այդպես չէ: Փողոցում են նախկինների հետ կապված շրջանակներն ու նրանց համակիրները»:
Քաղաքագետի խոսքով՝ առաջին գծում նախկին իշխանություններն են․ տեխնոլոգիաները պատճենված են 2018-ից․ «Ընդդիմության մոտ քաղաքացիական ահնազանդությանը հակառակ բովանդակություն է: Որոշ շրջանակներ պերմանենտ արտաբերում են ատելության խոսք»: