Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Արցախում անում են հնարավոր ամեն բան ռազմական առճակատման հերթական փուլը կանխելու համար

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վերահաստատում է` ընտրել են խաղաղության օրակարգը: Միաժամանակ նա շեշտում է` «արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է»:

Դատախազության և քննչական կոմիտեի պատասխանատուների հետ հանդիպմանն Արայիկ Հարությունյանը շեշտել է` Արցախի իշխանություններն ամբողջությամբ հավատարիմ են մնում այն որդեգրած սկզբունքներին, որոնց հիման վրա անցած 30 տարում պետականություն է կառուցվել, հաղորդում են նախագահի աշխատակազմից:

Անդրադառնալով ներքին և արտաքին մարտահրավերներին՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ անկախ բոլոր տեսակի շահարկումներից՝ Արցախի իշխանությունների համար գերակա է մնում Արցախի ժողովրդի խաղաղ ու արժանապատիվ կյանքի իրավունքի իրացումն ու պաշտպանությունը սեփական հայրենիքում:

Արցախցի իրավապաշտպան, «Հելսինկյան 92» նախաձեռնության արցախյան կոմիտեի համակարգող, արցախի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ Արցախի ժողովուրդն ընտրել է անկախության ուղին, որը երկու անգամ արտահայտվել է ժողովրդի կամքով 1991 թվականի հանրաքվեի ժամանակ և Արցախի սահմանադրության հարցում․ «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վերջերս իր ելույթում հայտարարեց մի փաստ, որը վերանայման ենթակա չէ՝  անկախ արտաքին մարտահրավերներից և Ադրբեջանի կողմից մեր սահմանադրական տարածքների մի մասի բռնազավթումից։ Լեռնային Ղարաբաղում ոչ ոք կասկածի տակ չի դնում մեր ժողովրդի ընտրությունը, և Արցախի նախագահը, որպես մեր ժողովրդի կամքի և իղձերի արտահայտող, ևս մեկ անգամ հաստատեց, որ դեպի անկախություն ուղին անսասան է, և ոչ ոք իրավունք չունի արհամարհելու ողջ ժողովրդի կամքը»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է  հարցին՝ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության պայմաններում հնարավո՞ր է առանց ռազմական առճակատման նման ինքնուրույն կուրս վարել, Օհանջանյանը պատասխանեց․ «Մենք՝ որպես պետականության կրող ժողովուրդ, հաշվի ենք առնում մեր անկախ կուրսի բոլոր ռիսկերը. , և անում ենք հնարավորը ռազմական առճակատման հերթական փուլը կանխելու համար: Բայց եթե, Աստված մի արասցե, մեր հակառակորդը մտադիր է նորից պատերազմ սկսել, ապա մենք՝ հաշվի առնելով  2020 թվականի պատերազմի տխուր փորձը, երբ Ռուսաստանը մեզ պարզապես հանձնեց Ադրբեջանին՝ հանուն իր աշխարհաքաղաքական շահերի, այդ թվում՝ հնարավոր սցենարների. որոնք այժմ ծավալվում են Ուկրաինայում, որպես մեկ ընդհանրություն, տեր ենք կանգնելու մեր հայրենիքի պաշտպանությանը և վերադարձնելու հայի կորցրած արժանապատվությունը»։

Ըստ Օհանջանյանի՝ Արցախում ռազմական գործողությունների սկիզբը չափազանց անցանկալի փաստ է Ռուսաստանի և, տարօրինակ կերպով, նաև Արևմուտքի շահերի համար «Ուստի ավելի քան վստահ եմ, որ Արցախի անկախ պետության կառուցումը շարունակելու ուղղությունը կշարունակվի, և Ադրբեջանը զերծ կմնա լուրջ ռազմական սադրանքներից, որոնք կարող են արժենալ վերջին պատերազմի ժամանակ ձեռք բերված տարածքների կորուստը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում