Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այսօր երեկոյան, Հայաստանն ու Արցախը փրկելու հայտ ներկայացրած քվազիքաղաքական, Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք-խմբավորումների կողմից կազմակերպված հանրահավաքի մասնակիցները՝ ոստիկանների անգործության պայմաններում և նրանց ներկայությամբ, Երևանի կենտրոնում հարձակվել են Անտարես հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի վրա: Կասկած չկա, որ հարձակումը ունի քաղաքական շարժառիթ և արդյունք է երկրում ծայր առած ատելության և անհանդուրժող մթնոլորտի, որն ուղեկցվում է իրավապահ պատասխանատու մարմինների ամենաթող հայացքի ներքո։
Կատարվածի համար պետք է պատասխանատվության կանչվեն հանրահավաքների կազմակերպիչները։
Իշխանությունները պետք է ջանքեր գործադրեն ահաբեկչական հակումներ ունեցող այս խմբակների ամեթող վարքագիծը կանխելու ուղղությամբ։
Զորակցությունս Արմեն Մարտիրոսյանին։









































