Խորհրդարանը քննարկել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ ՀՀ կառավարությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրել է Սեդա Շահինյանի թեկնածությունը:
Թեկնածուի կենսագրությունը ներկայացրեց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։









































