Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի իշխանություններին առաջարկել է փոխանակել կրեմլամետ օլիգարխ Վիկտոր Մեդվեդչուկին, ով ձերբակալվել էր ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից։ Այդ մասին Ուկրաինայի ղեկավարը հայտարարել է երեքշաբթի՝ ապրիլի 12-ին, իր Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում։
«Ես առաջարկում եմ Ռուսաստանին՝ փոխանակել ձեր այս տղային ռուսական գերության մեջ գտնվող մեր տղաների և աղջիկների հետ: Կարևոր է, որ մեր իրավապահ մարմինները և զինվորականները նույնպես դիտարկեն այդ հնարավորությունը», – ասել է Զելենսկին: