Ֆրանսիայում ապրիլի 10-ին տեղի է ունեցել նախագահի ընտրության առաջին փուլը, որի արդյունքի համաձայն երկրորդ փուլ են դուրս եկել գործող նախագահ Էմանուել Մակրոնը՝ 27,4 տոկոս քվեով, և ազգայնական, ուլտրա-աջ «Ազգային միավորում» կուսակցության թեկնածու Մարի Լե Պենը՝ 24,8 տոկոս քվեով: Երկրորդ փուլի քվեարկությունը լինելու է ապրիլի 24-ին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանի հետ:
Վերջինս`Մակրոնի վերընտրվելու շանսը մեծ է գնահատում, բայց անորոշությունն էլ է մեծ. «Դեռևս վաղ է ասել` ով է ընտրվել Ֆրանսիայի նախագահ. անորոշությունները մեծ են: Լե Պենը անկանխատեսելի է, ֆրանսիացիների վախը այդտեղ է»: