Wednesday, 24 06 2026
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները

Շրջադարձային զարգացումներ Հայաստանից հարավ. Երևանի որոշման արժեքը

Մինչ Ուկրաինայում ծավալվում է աշխարհաքաղաքական «դրամատուրգիայի» գլխավոր արարը, ուշադրության արժանի իրադարձություններ են ծավալվում նաև Հայաստանի անվտանգության համակարգի և միջավայրի համար ոչ պակաս կարևոր՝ մերձավորարևելյան-ծոցի ռեգիոնների ուղղությամբ: Մասնավորապես հայտնի է դարձել, որ մարտի 18-ին Միացյալ Արաբական Էմիրություններ է ժամանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, որը ԱՄԷ-ում հանդիպել է Աբու Դաբիի գահաժառանգի, ինչպես նաևԴուբայի շեյխի հետ: Ասադի այցի և քննարկումների մանրամասներն այդքան էլ շատ չեն, սակայն այցն ինքնին բավականին տարողունակ է իբրև քաղաքական, ընդհուպ ռազմա-քաղաքական նշանակության իրադարձություն, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Նախ, Սիրիայի նախագահ Ասադի այցը ԱՄԷ առաջինն է 2011 թվականից ի վեր: Ընդ որում, գործնականում առաջինն է ընդհանրապես որպես արտաքին այց, եթե չհաշվենք Ասադի այցերը Մոսկվա, ինչը պայմանավորված էր անշուշտ Ռուսաստանի սիրիական ռազմարշավով և այն հանգամանքով, որ փաստացի այդ ռազմարշավը օգնեց Ասադին պահպանել իշխանությունը: Միևնույն ժամանակ, այստեղ առաջանում է թերևս առաջին հարցը՝ իսկ Մոսկվան, որ այժմ գերզբաղված է Ուկրաինայով, տեղյա՞կ է Ասադի արաբական այցից:

Հասկանալի է, որ տեղյակ լինելու իմաստով հարցը պարզապես տեղեկացվածությունը չէ, այլ այցի բովանդակությունը: Այստեղ թերևս ավելորդ չէ հիշատակել այն, որ մարտի 1-ին Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, Աբու Դաբիի գահաժառանգ Խալիֆա բեն Զայիդ Ալ Նախայանի հետ հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Պուտինը: Չի բացառվում, որ հենց այդ հեռախոսազրույցի ընթացքում էլ նաև որոշակիորեն «նախապատրաստվել» է Ասադի այցը արաբական Էմիրություններ: Սակայն, ո՞րն է դրա նպատակը: Նախ, Էմիրությունները վերջին շրջանում նկատելիորեն աշխուժացրել է իր արտաքին քաղաքականությունը, փորձելով այդ դաշտում իր ռեգիոնալ դերակատարության աճին ծառայեցնել տնտեսական այն հնարավորությունները, որ ձևավորել է տասնամյակների ընթացքում:

Էմիրությունները թերևս արձանագրել է, որ տեղի են ունենում լուրջ ռազմա-քաղաքական վերափոխումներ և տնտեսական կարողությունների հետագա գեներացիայի հնարավորությունները պաշտպանելու համար անհրաժեշտ է հոգ տանել քաղաքական գործընթացներում դերակատարության մասին: Ռեգիոնում մեծ փոփոխությունները շոշափում են Իրանը, որը Սիրիայում Ռուսաստանի գործընկերն է: Ամբողջ հարցն այն է սակայն, որ աշխարհաքաղաքական բուռն վերադասավորումներում Ռուսաստանի և Իրանի պատկերացումները կարծես թե սկսում են որոշակիորեն հակադրվել: Արդյո՞ք Մոսկվան այդ կերպ փորձում է Սիրիայի հարցում դիտարկել ԱՄԷ գործընկերությունը, ի հակակշիռ Արևմուտքի հետ հնարավոր պայմանավորվածությունների բերումով որոշակիորեն այլ վարքագծի հավանականություն ունեցող Իրանի: Ընդ որում, այստեղ հարկ է նկատել նաև այն, որ Միացյալ Էմիրությունները վերջին ամիսներին բավականին սերտ գործընթացի մեջ են Թուրքիայի հետ, որը ևս՝ Սիրիայի հարցում Ռուսաստանի հետ աշխատող առանցքային ուժն է, Աստանայի եռակողմ ֆորմատի երրորդ կողմը: Էմիրություններ Ասադի այցը չի ողջունել Վաշինգտոնը, Սիրիայի իշխող վարչակարգի հանդեպ իր հայտնի գնահատականի համատեքստում:

Ինչպես հայտնի է, Վաշինգտոնը առանձնակի խաղադրույք է կատարել Կատարի ուղղությամբ, որի Էմիրը փետրվարի սկզբին այցելել էր Վաշինգտոն և ստացել ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ հատուկ դաշնակցի վերաբերյալ նախագահ Բայդենի հավաստիացումը, իսկ դրանից երկու շաբաթ անց Դոհայում հյուրընկալել Իրանի նախագահ Ռայիսիին: Կա հիմք դիտարկելու, որ Կատարը կարող է դառնալ ԱՄՆ-Իրան որոշակի «հատման կետ»: Արդյո՞ք դրան ի պատասխան Պուտինը Ասադին գործուղում է Էմիրություններ: Մերձավոր Արևելքի և Ծոցի ռեգիոններում տեղի են ունենում ոչ պակաս շրջադարձային իրադարձություններ, որքան Ուկրաինայում: Խոշոր հաշվով, մի շարք գործոնների բերումով դրանք անհամեմատ մոտ են Հայաստանին, քանի որ Կովկասը լայն իմաստով ավելի շուտ հենց այդ «ավազանին» պատկանող ռեգիոն է, ինչը նշանակում է, որ Երևանը թերևս պետք է գտնի այդ ուղղությամբ դիվանագիտական աշխատանքի բավարար ռեսուրս, ուշադրության արժանացնելով նաև մասնավորապես այն հանգամանքը, որ Էմիրությունները վերջին օրերին բավականին ուշադրություն են դարձրել նաև Ադրբեջանին: Միևնույն ժամանակ, տեղի ունեցողի համատեքստում թերևս կարող է դրսևորվել նաև այն որոշման քաղաքական արժեքը, որ կայացվեց 3 տարի առաջ՝ Սիրիա հայկական մարդասիրական առաքելության գործուղման վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում