Saturday, 04 07 2026
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Հումանիտար տեռոր Լավրովի զանգից ժամեր անց

Արցախի հանրապետության տեղեկատվական շտաբը նախօրեին ուշ երեկոյան տարածեց տեղեկություն այն մասին, որ Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը, որը տասնօրյա դադարից հետո վերականգնվել էր դրանից մեկ օր առաջ: Փաստորեն, գազատարը նորոգելուց մեկ օր անց Ադրբեջանը կրկին փակում է այն: Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի, կա համոզում, որ գազատարի վթարված հատվածում ադրբեջանցիները փական են դրել, որի միջոցով էլ փակել են գազն այս անգամ: Հնարավոր է թերևս եզրակացնել անգամ, որ նախորդ օրերին գազամատակարարումը դադարեցված էր ոչ թե վթարի հետևանքով, որը թույլ չէին տալիս վերացնել, այլ պարզապես ադրբեջանցիները տեղադրում էին հենց այդ փականը, որպեսզի կարողանան ըստ անհրաժեշտության «կառավարել» Հայաստանից Արցախ գազամատակարարումը, այն հատվածում, որտեղ խողովակը անցնում է իրենց վերահսկողության գոտով: Այդպիսով, Ադրբեջանը ձևավորել է Արցախի նկատմամբ «հումանիտար տեռորի» նոր մեխանիզմ: Այստեղ կա երկու հարց: Ի՞նչ պահանջներ ունի Ադրբեջանը, թե՞ պարզապես ունի պարբերաբար այդօրինակ քայլերով հոգեբանական ազդեցություն թողնել արցախահայության վրա և ստիպել մարդկանց մտածել հեռանալու մասին: Եվ երկրորդը՝ ի՞նչ լծակներ ունեն Ադրբեջանի հանդեպ ռուս խաղաղապահները, կամ պարզապես Ռուսաստանը, ինչպես նաև մյուս միջնորդները՝ Ֆրանսիան, ԱՄՆ, Եվրոպայի խորհուրդը, կամ Թուրքիան, որի հետ Հայաստանը երկխոսում է հարաբերության կարգավորման թեմայով:

Տասնօրյա դադարից հետո գազամատակարարումը վերականգնվել էր այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետի և Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցներ ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը: Սակայն, եթե դրանից երկու օր անց գազամատակարարումը դարձյալ դադարեցվում է, ապա կնշանակի, որ Ալիևն ամենևին էլ Բլինքենից ազդված չէ, որ նորոգել էր գազատարը:  Նախօրեին Հայաստանի  Ադրբեջանի արտգործնախարարներին զանգահարել էր ՌԴ արտգործնախարար Լավրովը: Երկու հեռախոսազրույցների բավականին ուշագրավ ասպեկտները դիտարկել էի Լավրովը զանգահարել է Երևան և Բաքու. ուշագրավ հաղորդագրություններ հոդվածում: Լավրովի հեռախոսազրույներից մի քանի ժամ անց Բաքուն կրկին դադարեցնում է Արցախ գազամատակարարումը, փաստորեն սրելով նա ՌԴ պատասխանատվության կամ անպատասխանատվության հարցը: Արդյո՞ք Լավրովն է դժգոհ եղել Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից, թե՞ ՌԴ արտգործնախարարի հետ զրույցից դժգոհ է Բաքուն: Այն, որ Ադրբեջանի համար այդ հեռախոսազրույցը պարունակել է անցանկալի տարրեր,ինչպես արձանագրել էի բավականին նկատելի էր այն հանգամանքից, որ Բաքուն նախընտրել էր դրա վերաբերյալ տարածել բավականին համառոտ տեղեկություն, շրջանցելով մի շարք թեմաներ, որոնք արձանագրել էր ՌԴ արտգործնախարարության մամուլի հաղորդագրությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում