Thursday, 25 04 2024
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ

Լավրովը զանգահարել է Երևան և Բաքու. ուշագրավ հաղորդագրություններ

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Ընդ որում, դատելով ՌԴ ԱԳՆ կայքի հաղորդագրությունների ժամանակագրությունից, հնարավոր է ենթադրել, որ նախ եղել է Լավրովի զանգը Բաքու, իսկ հետո՝ Երևան: Այն, որ տեղի է ունեցել երկու հեռախոսազանգ ժամերի տարբերությամբ, հուշում է, որ քննարկվել են առարկայական հարցեր: Բայրամովի հետ Լավրովի հեռախոսազրույցի մասին հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկել են փետրվարի 22-ին Կրեմլում ստորագրված ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագիրն կետերի կատարումը: Թե հատկապես ինչ կետի մասին է խոսքը, չի մանրամասնվում: Արդյո՞ք հարցը վերաբերել է Եվրոպա էներգակիրների արտահանման համակարգմանը, հնարավոր է թերևս միայն ենթադրել: Լավրով-Բայրամով զրույցի ընթացքում, ըստ ռուսական կողմի հաղորդագրության, քննարկվել է նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը:

ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունը հայտնում է նաև, որ Լավրովը Բայրամովի հետ «ճշտել է սլաքները» 3+3 ձևաչափի խորհրդակցական խմբի աշխատանքի մասով: Ընդ որում, ուշադրության է արժանի, որ ադրբեջանական կողմից տարածված հաղորդագրության մեջ չի հիշատակվում թե փետրվարի 22-ի հռչակագրի, թե 3+3-ի թեման: Սա թույլ է տալիս եզրակացնել, որ Բաքվի համար այդ թեմայով խոսակցությունը այդքան էլ հաճելի չի եղել և հնարավոր է, որ Մոսկվան հիշեցրել է բավականին անցանկալի հանգամանքներ և անգամ փորձել բանեցնել որոշակի ճնշում: Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի հետ Լավրովի հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրության մեջ ՌԴ ԱԳՆ-ը մատնանշում է, որ ընդգծվել է եռակողմ հայտարարությունների դրույթների «անշեղ կատարման» կարևորությունը, «ներառյալ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի արագ գործարկման, և ռեգիոնում տրանսպորտային ապաշրջափակման նախագծային աշխատանքի մեկնարկի կարևորությունը»: Ռուսական կողմը հայտնում է նաև, որ շոշափվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի թեման, ինչին ռուսական կողմը հայտնել է աջակցության պատրաստակամություն: Այստեղ էական է, թե ի՞նչ համատեքստում է այդ պատրաստակամությունը: Արդյո՞ք Մոսկվան պատրաստ է Երևանի առաջարկին՝ բանակցություն կազմակերպել Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափով, թե՞ Ռուսաստանը պատրաստ է աջակցել, բայց իր այդպես ասած հովանու ներքո: Համենայնդեպս ուշադրության է արժանի այն, որ ՌԴ հաղորդագրության մեջ նշված չէ համանախագահության ձևաչափի մասին, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Մոսկվան այդուհանդերձ չի շտապում Երևանի առաջարկին կամ դիմումին արձագանքելու հարցում և հնարավոր է, որ դիտարկում է այդ հանգամանքը ԱՄՆ ու Ֆրանսիայի հետ բանակցության գործոն:

Հեռախոսազրույցի մասին հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արարատ Միրզոյանը «ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ, այդ համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը»: Միևնույն ժամանակ, Երևանի հաղորդագրությունը, ի տարբերություն ռուսական կողմի, հայտնում է նաև հայ-թուրքական գործընթացի քննարկման մասին, ինչպես նաև այլ միջազգային հարցերի: Հատկանշական է, որ Արարատ Միրզոյանի հետ ՌԴ արտգործնախարարության հաղորդագրության մեջ չի խոսվում «3+3»-ի ձևաչափի քննարկման մասին էլ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում