«Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկում աղի եւ ավազի պաշարները գրեթե սպառվել են: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանը
Քննարկամ ժամանակ նշվեց, որ համաձայն «Հիդրոմետ» ծառայության կողմից ներկայացված տեղեկատվության, այսօր Երեւանում առավոտյան ձյունը դեռ կպահպանվի, կեսօրից հետո կդիտվի դադար:
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանը զեկուցեց, որ ամբողջ գիշեր աղցաններն աշխատել են, կենտրոնական փողոցներն ամբողջովին բաց են, երկրորդային փողոցներում այս պահին դեռ աշխատում են:










































