Saturday, 04 07 2026
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26

Ուկրաինական «մատրիցայի» կովկասյան մասը

Կովկասի ուղղությամբ աշխարհաքաղաքական ուշադրության աշխուժացումը նկատելի է: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լըդրիանն է հեռախոսազրույց ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ և քննարկել այն հինգ կետերը, որ Բաքուն առաջարկում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցության համար: Մարտի 15-ին Ֆրանսիայում էր Հայաստանի արտաքին գործերի նախարարը, որը մեկնել էր Փարիզ Ֆրանկոֆոնիայի համաժողովին մասնակցելու համար: Մինչ այդ ծավալված հեռախոսազրույցների և դիվանագիտական հարթակներում շփումների ժամանակագրությանն անդրադարձել ենք բազմիցս և պարբերաբար, ամենայն մանրամասնությամբ և թերևս չարժե այստեղ վերաշարադրել դրանք:

Ուկրաինան վերածվել է համաշխարհային անվտանգության համակարգի որոշակի «մատրիցայի», որում տեղի են ունենում խորքային, «ծրագրային» փոփոխություններ: Բնական է, որ դրանք չեն կարող շղթայաբար իրենց տարածումը չունենալ ամբողջ համակարգի վրա: Ինչ ձևով և տրամաբանությամբ, սա դեռ պետք է տեսնել: Այդ ամենը որոշակիությունից հեռու է նույնիսկ Ուկրաինայի պարագայում, հետևաբար Կովկասի առումով թերևս սկսում են ինտենսիվ քննարկումներ, որոնց առանցքում անշուշտ լինելու է հայ-ադրբեջանական խնդիրը: Այստեղ իհարկե մշտապես առկա են պատերազմի վերսկսման ռիսկեր, կամ պարզապես նոր ռազմա-քաղաքական տրամաբանությամբ պատերազմի հասունացման: Ընդ որում, առավել հավանական է հենց երկրորդ տարբերակը կամ երկրորդ ռիսկը: Իհարկե բավականին բարդ է ասել, թե այն ինչ ժամանակահատվածում կարող է հասունանալ շոշափելի սպառնալիքի մակարդակի: Առավել ևս, որ դա կարող է տեղի չունենալ ընդհանրապես:

Հարցն այն է, որ, եթե դիտարկում ենք նոր պատերազմի հասունացման ռիսկը, ապա այստեղ հարկ է նկատել, որ դրա համար թերևս «կպահանջվի» երկար ժամանակ: Բացառված չէ իհարկե «կայծակնային հասունացումը», բայց հաշվի առնելով այն, որ նոր աշխուժանում է Կովկասում դիվանագիտական ինտենսիվ գործընթացնների հեռանկարը, պատերազմի արագ հասունացումը թերևս նվազ հավանական ռիսկ է: Դա էլ իր հերթին չի նշանակում, որ հենց այդ նվազ հավանականությունը կարող է  «աշխատել»: Հետևաբար, պատերազմին առավելագույնս պատրաստ լինելու խնդիրը Հայաստանի առաջ է միշտ, որն իհարկե պետք է լուծել քիչ խոսելով և շատ աշխատելով:

Միաժամանակ սակայն, Կովկասը կարծես թե մտնում է դիվանագիտական աշխուժության փուլ և Հայաստանին այստեղ պետք է պատրաստվել նաև դրան, չբավարարվելով Մինսկի խմբի համանախագահներին ուղղված առաջարկով՝ բանակցություն կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համար: Ընդ որում, իրավիճակը որևէ նոր պատերազմի կարող է տանել միայն դիվանագիտական-քաղաքական հասունացող ռեժիմում տարիների ընթացքում այնպիսի փակուղու ձևավորման պարագայում, ինչպիսին եղավ օրինակ արցախյան բանակցային գործընթացի պարագայում, տարբեր պատճառներով: Այդ իմաստով, թերևս կա հայ-վրացական ուղղությամբ աշխատանքի աշխուժացման անհրաժեշտություն, քանի որ Հայաստանի և Վրաստանի խնդիրները խոշոր հաշվով «հայելային» են և այստեղ կա, կամ պետք է որ լինի «կոոպերացիայի» փոխադարձ շահագրգռություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում