Saturday, 04 07 2026
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը

Պետք է վերադառնալ պրոգրեսիվ հարկահանության և պետք է  պրոգրեսիվ կերպով հարկվեն եկամուտները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը

-Պարոն Արիստակեսյան, հաջորդ տարի ծրագրված է ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգ: Նախագծով պահվելու է աշխատավարձի 6 տոկոսը, որից երեք տոկոսը գործատուն է վճարելու, երեքը՝ աշխատողը: Պատրա՞ստ ենք արդյոք այս համակարգի ներդրմանը:

Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ այդ համակարգը պարտադիր բնույթ ունի: Պարտադիր, որպեսզի յուրաքանչյուր ոք մտածի իր առողջապահական կարիքի համար: Յուրաքանչյուր մարդ, դեռ չծնված, անգամ սաղմնավորումից սկսած՝ ունի դրա կարիքը, և կներեք, անգամ մահանալուց հետո այդ կարիքը կա, և պետք է այդ կարիքը հոգա ինչ-որ մեկը: Եվ հենց այդ ինչ-որ մեկը առաջին հերթին պետք է լինի մարդն ինքը և իրեն սոցիալական պետություն հռչակած յուրաքանչյուր պետություն: Եվ ահա այդ սկզբունքն է երկար ժամանակ գործել զարգացած եվրոպական երկրներում, ինչքան էլ շուկայական են եղել հարաբերությունները, ինչքան էլ որ գործել են պետական բյուջեից ֆինասնավորվող առողջապահական համակարգերը, ինչքան էլ կամավոր բժշկական ապահովագրության սխեմաները, պարտադիրը եղել է և եղել է մշտապես գերակա վիճակում: Առողջապահության ֆինանսական հոսքերում պարտադիր բժշկական ապահովագրությունը արևմտաեվրոպական շատ երկրներում մեծ մասնաբաժին ունեն առողջապահական  ֆինանսական հոսքերում:

-Պետք է այն լինի պարտադի՞ր, թե համապարփակ:

Պետք է ասել, որ պարտադիրն իր մեջ կրում է այնպիսի էլեմենտ, որ յուրաքանչյուր ոք ստիպված է լինելու զբաղվել իր ամենաթանկ կապիտալով՝ առողջությամբ: Եվ որպեսզի դրա նկատմամբ չլինի անփույթ, լինի խնայողաբար, որպեսզի ի վերուստ իր ծնվելու օրվանից տրված առողջությունը կարողանա պահպանել մինչև իրեն այս երկրում սահմանված ժամկետը ապրելուն, պարտադիր ապահովագրությունը հենց այն էլեմենտն է, որ յուրաքանչյուրը պետք է մասնակցի իր առողջության հետ կապված ծախսերին: Այդ մասնակցությունն էլ նրան կմղի, որ ինքը կանխարգելի  տարբեր հիվանդությունները, կարողանա մշտապես հետևել իր առողջությանը, որպեսզի հետագա հիվանդանալու պարագայում առաջացած ծանր ֆինանսական ծախսերը ինքը չկրի, որը իր և իր ընտանիքին սնանկացման եզրին կբերի: Մենք անփույթ ենք, տարիներ շարունակ չենք զբաղվում մեր առողջությամբ, չենք կարողանում առողջ ապրելակերպ վարել, հետո երբ հասնում է ժամանակը, հիվանդանում ենք, սկսում ենք տուն վաճառել, որ կարողանանք ծախսերը հոգալ: Եվ դրա համար պետք է լինի պարտադիր, որ մենք մեր եկամուտից ամեն ամիս մասամբ կատարենք մեր առողջությունը ապահովագրելու համար, որ կարողանանք ծախսերը փոխհատուցել, որոնք շատ թանկ ենք և որոնք թակելու են յուրաքանչյուր մարդու դուռը:

Պետք է լինի պարտադիր, որ այդ գործընթացին նվիրված լինեն հասարակության բոլոր անդամները: Եվ պետք է այս համակարգում գործի համերաշխության սկզբունքը, որ հարուստը պետք է վճարի աղքատի համար, որ զբաղվածը պետք է վճարի չզբաղվածի համար, առողջը պետք է վճարի հիվանդի համար, և վերջապես շատ կարևոր է, որ երիտասարդը պետք է վճարի տարեցի համար: Սա համերաշխության չորսաստիճան համակարգ է, որում և համերաշխություն է կնքվում հասարակության բոլոր անդամների միջև և անտեղի վեճեր չեն լինում, ինչպես այսօր կան, երբ շատերն ասում են, թե ինչու ես աշխատեմ, իմ եկամուտից տոկոս վճարեմ, որ ուրիշն օգտվի: Սա մարդասիրության և համերաշխության համակարգ է, և յուրաքանչյուր ոք պետք է մեկը մյուսին օգնի, որպեսզի կարողանանք մեզ վերահաս ծանր իրավիճակից դուրս գանք: Ի դեպ, ցավով պետք է ասեմ, որ երբ Առողջապահության պարտադիր բժշկական ապահովագրության հայեցակարգը քննարկվում էր ֆինանսների նախարարությունում, նախարարության խորհրդի շատ մասնակիցներ ագրեսիվ տրամադրությամբ դեմ էին քննարկում այս հայեցակարգին: Եվ այս քառաստիճան համակարգը նրանց երբևէ չմտահոգեց, որ սոցիալական պետությունում պետք է այդ համերաշխությունը տիրի:

Դեռ 95թվականին պատրաստ էր այդ օրենքի նախագիծը: Նախարարը՝ Բաբլոյանը, այդ օրենքը տարել էր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ, և չգիտես ինչպիսի քաղաքական հաշվարկներից ելնելով այդ օրենքը չստորագրեց: Այնուհետև մեր աշխատանքային խումբը, որը ես էի ղեկավարում, 2000-ին մշակեց այդ հայեցակարգը և հայեցակարգն արդեն իսկ պատրաստ էր ընդունվելու, բայց քաղաքական տարբեր մղումներից ելնելով՝ հայեցկարգը այդպես էլ չընդունվեց, չդարձավ ռազմավարություն, օրենք: 1999թվականին պետական բյուջեն սեկվեստորի ենթակելու առիթով իրավիճակը ծանր էր, և առողջապահական բյուջեն կրճատվեց: Եվ պետական բյուջեից հատկացված տասը միլիարդից մեկ միլիարդը կրճատեցին: Իհարկե, խնդիր կա, որպեսզի համակարգը լինի ֆինանսապես կայուն, և լինեն պարտադիր հոսքեր, որպեսզի այն կարողանա աշխատել:

-Առողջապահական համակարգը որքանո՞վ է պատրաստ այսօր իրականացնելու այս ծրագիրը:

-Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մշակված և հաստատված լինեն բոլոր բժշկատնտեսագիտական ստանդարտները, պրոտոկոլները, որոնք բոլորը շատ կարևոր գործիքներ են, որպեսզի յուրաքանչյուր հիվանդության արժեքը ճիշտ հաշվարկվի, ճիշտ գնահատվի: Չկա պետական կառավարման այնպիսի համակարգ, որ կարողանա կարգավորել այդ կարևոր սոցիալական ապրանքի գները: Շատ կարևոր է, որպեսզի պետությունը, ի դեմս առողջապահության նախարարության, կարողանա կարգավորել մատուցվող ծառայության գները և վերահսկողություն սահմանել դրանց նկատմամբ:

Սովորաբար 5-7 տոկոսի սահմաններում է  լինում ապահովագրության վճարի չափը: Այստեղ էլ այս համակարգը պետք է լինի մոնոպսոնիկ, ոչ թե տարբեր ընկերություններ իրականացնեն ապահովագրությունը, այլ կոնկրետ մեկը: Պարտադիր բժշկական ապահովագրության ապահովագրավճարների որոշման ժամանակ շատ կարևոր է, որ լուրջ փոփոխություն կատարվեն Հարկային օրենսգրքում: Այն ժամանակ, երբ եկամտահարկը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները միացվեցին իրար և  սանդղակով գանձվեց 21-ից մինչև 36 տոկոս, դրա մեջ մտած էր սոցիալական ապահովագրության վճարը, որն այն ժամանակ  ուղղվում էր կենսաթոշակային ապահովությանը և թե որոշակի առողջապահական ծրագրերին: Հիմա պետք է վերաիմաստավորել եկամտահարկը, որը հիմա կա և որն արդեն իսկ նախանցած տարվանից համահարթ տարբերակով  է հարկվում, պետք է վերադառնալ պրոգրեսիվ հարկահանության և պետք է  պրոգրեսիվ կերպով հարկվեն եկամուտները, որ կարողանանք արդար մոտեցումը պահպանել, այլապես հիմա խտրական մոտեցում կդիտարկվի:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում