Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Կառավարությունը կարող է մեղմել խմիչք արտադրողների վարկային բեռը, որպեսզի փորձեն դիվերսիֆիկացնել շուկան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Գինու ազգային կենտրոնի նախագահ, «Մարան» գինեգործական ընկերության հիմնադիր-տնօրեն Ավագ Հարությունյանը

-Պարոն Հարությունյան, ալկոհոլային խմիչքների շուկայում մեծ իրարանցում է՝ պայմանավորված նրանով, որ ՀՀ-ից արտահանումը գրեթե զրոյացվել է այս ընթացքում: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի կառավարությունը իրավիճակը շտկելու համար, քանի որ արտադրողները լուրջ խնդիրների առջև են կանգնած:

-Այստեղ երկու ասպեկտ կա. առաջինը կապված ընթացիկ իրավիճակի հետ, երկրորդը՝ հետևանքների հետ: Կառավարությունը նախ պետք է սուբսիդավորի վարկային միջոցները, որոնք փակվում էին ռուսական, ուկրաինական և բելառուսական փոխանցումներից: Դա նրա համար է, որպեսզի սեզոնին դաշտերում չմնա խաղողը, որովհետև հիմա չեն կարող գնել: Երկրորդ, կառավարությունը հիմա պետք է փորձի լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ գտնել եկող մթերման համար: Սրանք ամենալուրջ խնդիրներն են: Այսինքն ներքին ֆինանսական ռեսուրսներով կարող ենք դեռ մինչև մեկ ամիս մնալ, դրանից հետո պետք է ակնկալել կառավարությունից վարկերի երկարացում: բացի այդ, կառավարությունը պետք է ստեղծի կառավարման օպերատիվ արտակարգ շտաբ, որտեղ պետք է համախմբի բոլոր նախկին ճգնաժամերից դուրս գալը կազմակերպած աշխատանքային խմբերի մասնագետներին, որովհետև սա 5-րդ ճգնաժամն է, որ մենք ապրում ենք ռուսական ռուբլու հետ կապված: Երրորդ, կառավարությունը պետք է ստեղծի առաջին անհրաժեշտության պարենային ռեզերվ, նաև պետք է ստեղծի էներգակիրների ռեզերվ, որովհետև 2-3 ամսից կունենանք հացի խնդիր, էներգակիրների խնդիր: Այսինքն հիմա կառավարությունը պետք է մշակի ճգնաժամից դուրս գալու և  ճգնաժամի հետևանքները վերացնելու ռազմավարությունը: Այս պատերազմը մոտավորապես մի քանի ամսից կվերջանա, բայց ճգնաժամի հետևանքները վերացնելու համար մեզ պետք է 1-2 տարի, որովհետև մենք հիմա արդեն այլ աշխարհում ենք, քան 10 օր առաջ, և պատերազմը վերջանալուց հետո մենք կլինենք մեկ այլ աշխարհում, քան հիմա է: Աշխարգհը փոխվում է, փոխվում է մենթալիտետը, փոխվում են առաջնահերթությունները, հնարավորությունները, փոխվում է ամեն ինչ: Մենք պետք է առերեսվենք նոր իրողություններին: Սա անչափ լքուրջ է, մանավանդ, որ խոսքը գյուղացիների եկամուտների մասին է: Այստեղ  ցորենի հարցն է, հացի հարցն է, գյուղացիների արտադրանքը մթերելու հարցն է: հեշտ իրավիճակ չի:

Ընդհանուր առմամբ այս 10 օրեր ընթացքում մենք ինչքա՞ն վնաս ենք կրել, երբ ոչ մի շիշ ալկոհոլային խմիչք չենք արտահանել:

Այստեղ հարցը երկու մասից է բաղկացած. Նախ այն, ինչը մենք պետք է ստանայինք, եթե արտահանեինք, և երկրորդը, արդեն արտահանված ապրանքի գումարների վերադարձը: Ամբողջ հարցն այն է, որ հենց այս ամիսներին էր կատարվում ամենամեծ արտահանումների դիմաց վճարումները: Այսինքն նոյեմբեր-դեկտեմբերին կատարվում են ամենամեծ արտահանումները, իսկ դրանց դիմաց վճարումները կատարվում են փետրվար-մարտին: Հիմա այդ վճարումները չկան: Հաշվի առնելով, որ Ռուսաստան, Ուևկրաինա, Բելառուս և նաև Ղազախստան մենք տարեկան 500 մլն դոլարի արտահանում ունեինք, և դա ընկնում էր հիմնականում նոյեմբեր-դեկտեմբեր և մարտ-մայիս ամիսներին, հիմա հաշվեք, որ մարտ-մայիսին արտահանում չի լինի, իսկ նոյեմբեր-դեկտեմբերին արտահանումների գումարները չենք ստացել:

Պետությունն այդ ընկերություններին աջակցող ի՞նչ միջոցառումներ կարող է իրականացնել:

Կառավարությունը հիմա չի կարող փոխհատուցել այդ ընկերությունների վնասները, դա աբսուրդ է: Բայց կառավարությունը կարող է մեղմել վարկային բեռը, որպեսզի այդ ընկերությունները փորձեն դիվերսիֆիկացնել այս ամբողջը:

Ստացվում է, որ մեր ալկոհոլային արտադրանքի շուկան ԵԱՏՄ տարածքով է սահմանափակվո՞ւմ:

Այո, կախված խմիչքի տեսակից ու տարիներից, 75-90 տոկոսը ԵԱՏՄ երկրներ են արտահանվում:

Չպե՞տք է մտածել այլ երկրներ ևս արտահանելու մասին՝ դրանով դիվերսիֆիկացնելով ռիսկերը:

Մեր ալկոհոլային շուկայի դիվերսիֆիկացիայի արագությունը տարեկան մոտավորապես 1-1,5 տոկոս է: Այս ամբողջը նաև լավ կողմ ունի, և դա այն է, որ սա մոտիվացնում է դիվերսիֆիկացիան: Եթե մենք նայում ենք մեր դիվերսիֆիկացիայի պիկերին, դրանք համընկնում են հետճգնաժամային հաջորդ երկու տարիներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում