Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստվում էր հարվածել Բելառուսի տարածքին։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Նրանք դիրքեր էին ստեղծում Բելառուսին հարվածելու համար», – ասել է Լուկաշենկոն։
Նա հավելել է, որ Բելառուսում և Ռուսաստանում մարդիկ սկսում են կամաց-կամաց հասկանալ ստեղծված իրավիճակում «ինչն է, և ով է ճիշտ»։