Ռազմական և ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը կարծում է, որ մենք պետք է հեռանանք Սովետական միության ռազմական դոկտրինայից․ «Հայկական ռազմական դոկտրինան կտրուկ փոփոխության պետք է ենթարկվի․ ռուսական ռազմական միտքը պարտված է»:
Արզումանյանի կանխատեսմամբ, Արցախում այս սադրանքները վաղը տարածվելու են նաև ՀՀ սահմաններում՝ Սյունիքում․ «Պետք է տալ քաղաքական գնահատական: Արցախը Հայաստանի անվտանգության մասն է․ վիճակը լուրջ է, իրավունք չունենք աչքերը փակել: Արցախում տեղի ունեցողը Հայաստանի ապագայի հարցն է»:







































