Ռուսական պետական լրատվամիջոցները հայտնում են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները կհանդիպեն մարտի 10-ին Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումի շրջանակում։ Տեղեկությունը հաստատել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մարտի 4-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն առաջարկել է երկու երկրների արտգործնախարարների հանդիպում անցկացնել Անթալիայում, տեղեկացնում է BBC-ն։
Մարտի 5-ին Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ասել է. «Եթե ես տեսնեմ, որ Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները կարող են իմաստալից լինել, և որ դա տեղավորվի բանակցային գործընթացի ընդհանուր շրջանակում, ապա, իհարկե, չեմ հրաժարվի»։










































