ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ասել է, որ ուսումնասիրվում են Ռուսաստանի մեկուսացման օրենսդրական տարբերակները, ներառյալ ռուսական նավթի ներմուծման արգելքը։
Այս մասին հայտնում է The Hill-ը։
«Մեր օրենքն արգելելու է ռուսական նավթի և էներգակիրների ներմուծումը Միացյալ Նահանգներ, կչեղարկի նորմալ առևտրային հարաբերությունները Ռուսաստանի և Բելառուսի հետ և առաջին քայլը կանի Ռուսաստանին Առևտրի համաշխարհային կազմակերպություն մուտքը մերժելու համար», – ասվում է Փելոսին իր գործընկերներին ուղղված նամակում:
«Մենք նաև լիազորելու ենք իշխանության գործադիր մարմնին բարձրացնել ռուսական ապրանքների մաքսատուրքերը»,- ընդգծել է նա։







































