Thursday, 23 07 2026
17:50
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ

Քաղաքական ինքնաբավության հայաստանյան ճգնաժամը

Ուկրաինական պատերազմն ու ճգնաժամը Հայաստանի ներքին կյանքում սրեց Ռուսաստան, թե Արևմուտք «դիսկուրսը»: Դրա ձևակերպումը կամ անվանումը իհարկե փոքր ինչ ընդհանրական, կոպիտ և պայմանական է, իսկ խնդիրը իրականում անշուշտ շատ ավելի լայն ու բազմազան է: Ուկրաինական իրադարձությունների «դիսկուրսի» մասնակիցները դիտարկում են ըստ իրենց քաղաքական ճաշակի կամ համակրանքի, կամ ըստ հակակրանքի: Իհարկե ոչ բացարձակ իմաստով, որովհետև կան նաև արժեհամակարգային, գաղափարական սկզբունքային դիտարկումներ: Սակայն, լայն իմաստով, այն ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, հայաստանյան արձագանքներում զգալիորեն «մերկացրեց» այդօրինակ հարցերի քաղաքական անբովանդակությունը:

Տարիներ շարունակ Հայաստանում քննարկումը հասցվել է հենց Արևմուտք, թե Ռոււսաստան, կամ ինչպես ընդհանուր բնորոշմամբ է՝ սև և սպիտակ տրամաբանության: Մինչդեռ, քաղաքական իրողությունները այդ ամենի միջակայքում ենթադրում են խիստ բազմերանգություն և բովանդակային մի շարք շերտեր, որոնք պահանջում են հարցադրման հիմնարար վերափոխում, թե բովանդակային, թե նաև մեթոդական իմաստով: Կա ոչ թե Արևմուտքի կամ Ռուսաստանի, այլ Հայաստանն ընտրելու խնդիր, այն Հայաստանը, որը պատկերացնում ենք: Եվ այստեղ հարց է առաջանում, ինչ Հայաստան ենք մենք պատկերացնում և որն է դրան տանող ճանապարհը: Չենք կարող չպատկերացնել Հայաստան, որն ապրում է այն կյանքով, ինչով օրինակ ապրում է Եվրոպան: Միաժամանակ սակայն, բաց, ազատ հասարակության ձևավորումը, կառուցումը, այն էլ բարդ աշխարհաքաղաքական պայքարի պայմաններում, լոկ ցանկությունների կամ ինչպես ասում են կախարդական փայտիկի խնդիր չէ: Այդ ճանապարհը ենթադրում է հսկայական խութեր, որոնց հարաբերակցությունը մեր ներուժի հետ այնպիսին է, որ պահանջվում է դրանք շրջանցելու, դրանք մաշելու համբերատարություն, իմաստնություն: Որովհետև խութերը շատ են, իսկ մեր ռեսուրսները՝ քիչ, և եթե ընտրվի այդ դիմադրությունը կոտրելով շարժվելու ճանապարհն ու մեթոդը, ապա վախենամ, թե մեր ուժն ու հնարավորությունն ավարտվի շատ ավելի արագ, քան մենք կհասցնենք կոտրել ճանապարհի բոլոր խութերը: Սրանք իհարկե պատկերավոր դիտարկումներ են, որոնց ներքո պետք է լինեն կոնկրետ քաղաքական քննարկումներ, քաղաքական բովանդակությամբ, քաղաքական ու քաղաքակրթական ասպեկտների մի կողմից զանազանմամբ, մյուս կողմից պատճառահետևանքային, մարտավարա-ռազմավարական փոխադարձության ու կապակցվածության հանգամանքների դիտարկումով: Այդ ամենի համար անհրաժեշտ է հասարակական-քաղաքական էլիտա, որը կունենա հանրությանն այդ քննարկումներին տանելու ինքնաբավություն, թե մտածողական և աշխարհայացքային, թե ֆինանսատնտեսական, ռեսուրսային առումով:

Հայաստանում չկա թե մեկը, թե մյուսը: Ամեն ինչ գործնականում հանգում է աշխարհաքաղաքական կոնյուկտուրային, եթե նույնիսկ գործողությունները կառուցվում են ամենաանկեղծ ու ազնիվ մղումներով: Բանն այն է, որ մղումները ազնիվ են, անկեղծ, իսկ ահա կոնյուկտուրան և դրա ձևավորման գործոններն ու հանգամանքները՝ ոչ: Մինչդեռ թելադրողը դրանք են, որովհետև ռեսուրսային առումով առավել ուժեղ են և ինքնաբավ: Հետևաբար, մեզանում քննարկում ասվածը ստացվում է անկեղծ անօգտակարություն՝ մեզ համար, և գրեթե բացարձակ կառավարելիություն՝ կոնյուկտուրան ձևավորող դերակատարների և գործոնների համար: Միջազգային քաղաքականության և անվտանգության մասշտաբի ճգնաժամերը անմիջապես բացահայտում են Հայաստանում քաղաքական մտքի, բովանդակության ինքնաբավության ճգնաժամը, որի հետևանքով հանրային արձագանքը մշտապես ուղղվում է դեպի երկու ծայրահեղություն: Կամ ուղղում են նպատակային:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում