Քաղաքագետ Էդվարդ Անտինյանը զուգահեռներ անցկացնելով 44-օրյա պատերազմի ու ուկրաինական պատերազմի միջև՝ նկատեց, ի տարբերություն Հայաստանի՝ ուկրաինացիները համախմբվեցին իրենց նախագահի շուրջ․ «Հայաստանում պատերազմի օրերին մտածում էին, ինչպես հարվածել իշխանությանը: Ուկրաինան միասնական է, իսկ մեր պատերազմի օրերին Պուտինը ՀՀ-ում գտավ քոչարյանաբուծարան: ՌԴ-ն ՀՀ-ում հայկական ազգանուններով ռամիլ սաֆարովներ էր ստեղծում, ինչպես եղել են Քոչարյանն ու Սարգսյանը»:
Անտինյանի կանխատեսմամբ, եթե այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն Քոչարյանի ու Սարգսյանի ուժերը 1 տոկոս չեն հավաքի:







































