Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանը նշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք կոմիտեի կայքէջից: Բաբայանը այս պաշտոնին նշանակվել է փետրվարի 4-ին: 2018-2020 թվականների էլ եղել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը: 2016 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:







































