ԱՄՆ զորքերը կարող են մնալ Աֆղանստանում մինչև 2024 թվականը: Այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները` նշելով, որ դա կարող է հարուցել ինչպես Աֆղանստանի հարևան Իրանի և Պակիստանի, այնպես էլ «Թալիբանի» դժգոհությունը:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ ԱՄՆ-ի և Աֆղանստանի նախագահները քննարկել էին Աֆղանստանում անվտանգության պահպանման պատասխանատվությունը տեղական ուժերին փոխանցելու հարցը:
Այս տարի հուլիսի 23-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման մասին: Նրա խոսքերով՝ մինչև այս տարվա վերջն այդ երկրից դուրս կբերվեն մոտ 10 հազար ամերիկյան զինվորներ, իսկ մինչև 2014 թ. նախատեսվում է Աֆղանստանից հանել արտասահմանյան ամբողջ կայազորը: