Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Արցախի մեկուսացման փորձերն ավելի են ակտիվացել

Երեկ լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում, ամփոփելով 2021 թվականը, ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանն անդրադարձավ ինչպես աշխատակազմի, այնպես էլ իր կողմից համակարգվող նախարարությունների ու գերատեսչությունների գործունեությանը՝ կոնկրետ փաստեր եւ թվեր արձանագրելով տարվա կտրվածքով իրականացված աշխատանքների վերաբերյալ, որոնք հաշվետվությունն առավել համոզիչ եւ արժանահավատ դարձնելու միտում ունեն:

Առաջնահերթության կարգով Ա. Բեգլարյանը ներկայացրեց պատերազմի հետեւանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիրը, որի համաձայն` Արցախի ներդրումային հիմնադրամը 46.956 հայտերից 8.352-ը հասցրել է արդեն բավարարել՝ ավելի քան 10 մլրդ դրամի շրջանակներում: Բավարարվել են նաեւ նյութական վնաս կրած ֆիզիկական եւ իրավաբանական 1.349 անձանց հայտերը, եւ գումարների տրամադրման գործընթացը շարունակվում է:

Պետնախարարի տեղեկացմամբ՝ օրակարգում է մնում պատերազմի հետեւանքով տեղահանված ընտանիքների բնակարանային խնդրի փաստացի լուծումը, որն իր մեջ ներառում է բնակարանային ծրագրի մի շարք կարեւորագույն խնդիրներ: Դրանք մասնավորապես վերաբերվում են զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող ճանաչված եւ անօթեւան մնացած ընտանիքներին: Բնակչության դիմումների հաշվառման եւ ուսումնասիրման, հերթագրման եւ հատկացման հարցերն առավել թափանցիկ դարձնելու ու արդարացի վճիռներ կայացնելու նպատակով ստեղծվել է բնակարանային հարցերի կոմիտե, որի աշխատանքները համակարգում է պետական նախարարը: Նոր ձեւավորված կառույցն անցյալ տարվա նոյեմբերից ձեռնամուխ է եղել իր լիազորությունների իրագործմանը, եւ բնակարանների բաշխման ժամանակ առաջնահերթ համապատասխանեցվելու են չափանիշները, հաշվի են առնվելու շահառուների կարիքները գույքի ձեռքբերման վերաբերյալ: Ա. Բեգլարյանն ընդգծեց, որ հանրության համար գործընթացը լինելու է թափանցիկ, եւ բնակարանների տրամադրումը կատարվելու է բացառապես արդարության սկզբունքով:

Ըստ ոլորտների` պետնախարարն անդրադարձել է իր կողմից համակարգվող առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի նախարարությունների ու բնապահպանության կոմիտեի գործունեությանը, համոզմունք հայտնել, որ հիշյալ ոլորտներում մեկնարկած բարեփոխումները ցանկալի արդյունքներ կտան, մանավանդ որ պետությունը նոր տարվա բյուջեով լրացուցիչ գումարներ է նախատեսել եւ հետամուտ է լինելու նախանշված ծրագրերի իրականացմանը: Ուշագրավ է այն հանգամանքը, որ առողջապահության նախարարությանը հատկացված գումարն ավելացել է 23.6 տոկոսով, եւ ըստ ԱՀ նախագահի նախընտրական ծրագրի՝ հունվարի 1-ից հանրապետությունում հիվանդների բուժծառայությունները մատուցվում են անվճար:

Ոլորտի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բարեփոխումները մեկնարկել են նաեւ կրթության համակարգում: Շոշափելիորեն բարձրացվել են ուսուցիչների, մշակույթի եւ գիտության, սպորտի աշխատողների աշխատավարձերը՝ կախված համամասնությունից եւ առաջնահերթություններից: Անցյալ տարվանից Արցախում մեկնարկել է երկարօրյա դպրոցների ծրագիրը, եւ արդեն 14 կրթօջախներ անցել են այդ ռեժիմին: Եվս 34 դպրոց շուտով կհամալրի հիշյալ կրթօջախների շարքը: Ա. Բեգլարյանը նշեց, թե ինչպես ամրագրված է նախագահի նախընտրական ծրագրում, 2022 թ. բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումը նույնպես կկազմակերպվի անվճար: Որպես հաճելի նորություն՝ բանախոսը տեղեկացրեց, թե նոր ուսումնական տարում ծրագրվում է հանրապետությունում բացել Երեւանում գործող «Անանիա Շիրակացի» կրթական համալիրի մասնաճյուղը, որը «միջազգային բակալավրիատի մաս է կազմում»…

Իր խոսքում պետնախարարն արժեւորեց եւ սոցիալական ոլորտում նախատեսված ծրագրերի արդյունավետությունը, որն ուղղված է բնակչության կենսապայմանների բարելավմանը: Որպես ասվածի վկայություն՝ նա արձանագրեց, թե նոր տարվանից 20 տոկոսով բարձրացվել են կենսաթոշակներն ու պետական նպաստները: Սոցիալական պաշտպանության բյուջեն այս տարի կկազմի 52 մլրդ 564 մլն դրամ: Պետնախարարը կարծում է, որ համակարգում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը էականորեն կնպաստի չլուծված խնդիրների վերհանմանը, կարիքավոր ընտանիքների պահանջների բացահայտմանն ու բավարարմանը:

Մամուլի ասուլիսի ժամանակ Ա. Բեգլարյանը պատասխանել է նաեւ լրագրողների տարաբնույթ հարցերին, այդ թվում՝ քաղաքական ուղղվածության:

«Այն տպավորությունն է ստեղծվում, որ աշխարհը լիովին ձեռք է քաշել Արցախից, ու նրա հետագա ճակատագիրը ոչ ոքի չի հետաքրքրում: Չնայած Ազգային ժողովի, արտգործնախարարության եւ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղած դիմումներին եւ հայտարարություններին, կառույցի ղեկավարները շարունակում են անտարբեր մնալ, եւ Արցախ հանձնաժողով ուղարկելու մասին խոստումը շարունակ ձգձգվում է: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արցախյան 44-օրյա պատերազմից հետո ընդհանրապես տարածաշրջան չեն այցելել: Չլինի՞ նրանք վախենում են Ի. Ալիեւի հոխորտանքներից եւ սպառնալիքներից»,- Ա. Բեգլարյանին դիմեց «ՀՀ»-ի թղթակիցը:

Ի պատասխան հարցադրմանը, պետական նախարարը նշեց, թե ինքը լիովին կիսում է այդ մտահոգությունը: «Մենք որոշ կապեր ունենք միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, բայց այդ շփումները, ցավոք, միշտ չէ, որ պաշտոնական բնույթ են կրում,- ասաց նա:-Մեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ հիմնականում շփումներ եւ քննարկումներ ենք ունենում Հայաստանի Հանրապետության պետական մամինների հետ, ինչպես նաեւ դիվանագիտական խողովակներով: Իրոք, պատերազմից հետո Արցախի մեկուսացման փորձերն ավելի են ակտիվացել, եւ Ադրբեջանի իշխանությունները ջանք չեն խնայում արտերկրից Ստեփանակերտ տարբեր պաշտոնյաների եւ պատվիրակությունների այցերը խափանելու համար: Արգելափակումներն այսօր էլ շարունակվում են, մինչդեռ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հասցեին Ադրբեջանի նախագահի կողմից արված ծաղրանքից հետո համապատասխան հետեւություններ չեն անում: Իմ կարծիքով՝ նման պարագայում համանախագահող երկրներին այլ բան չպիտի մնա, քան Արցախի անկախության միջազգային ճանաչումը»,-իր խոսքն այսպես ամփոփեց Արտակ Բեգլարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում