Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Ամերիկա-ռուսական մուրճի և սալի արանքում. Կովկասի դիլեման

ԱՄՆ-ը արձագանքել է Ռուսաստանի ներկայացրած «պայմանագրին», որ Մոսկվան առաջարկում է կնքել ազդեցության գոտիների բաժանման և անձեռնմխելիության տրամաբանության համատեքստում: Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեյնս Պսակին նշել է, որ Վաշինգտոնի համար անընդունելի է ՆԱՏՕ-ի վերաբերյալ Ռուսաստանի դիտարկումը: Մասնավորապես, Մոսկվան իր ներկայացրած փաստաթղթի նախագծում առաջարկում է, որ ՆԱՏՕ-ն հրաժարվի նախկին ԽՍՀՄ այն հանրապետությունների անդամակցման գաղափարից, որոնք մինչ այժմ չեն անդամակցել:

Միաժամանակ, Ռուսաստանը առաջարկում է այսպես ասած սահմանափակել նաև նախկին ԽՍՀՄ երկրների հետ ՆԱՏՕ գործակցությունը: Իհարկե Ռուսաստանի այդ պահանջը ինքնին առաջացնում է մի շարք հարցեր հենց Ռուսաստանի համաձայնությամբ ծավալվող զարգացումների, մասնավորապես ՆԱՏՕ անդամ Թուրքիայի Ադրբեջանում ռազմական ներկայացվածության առնչությամբ: Սակայն, այդ մանրամասները թերևս կարող են լինել նաև այն բանակցության առարկա, որի պատրաստակամություն է հայտնում ԱՄՆ-ը: Նահանգները նշում է, որ պատրաստ են բանակցել ՌԴ հետ, սակայն չեն ընդունում ՆԱՏՕ-ի հարցում դիրքորոշումները: Հնարավոր է սակայն, որ Ռուսաստանն ինքն էլ սահմանել է այսպես ասած հնարավորինս բարձր նշաձող, բանակցության ընթացքում «իջնելու տեղ» թողնելու համար: Առավել ևս, որ «իջնելու» ավելի մեծ անհրաժեշտություն ունի թերևս Ռուսաստանը, քան ԱՄՆ-ը, թեև երկուսի դեպքում էլ անկասկած է առճակատման և գերլարման հետագա ընթացքի անցանկալիությունը: Առնվազն թեկուզ մի պարզ պատճառով՝ դրանից շահողը լինելու է Չինաստանը: Բոլոր դեպքերում ակնհայտ է մի բան, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հասունացնում են վճռորոշ բանակցային մի գործընթաց, որը ինքնին հենց այդ տեսքով իսկ կարող է էական ազդեցություն ունենալ աշխարհաքաղաքական վիճակի համար, էլ չասած այն պարագան, երբ կողմերը գան որոշակի համաձայնությունների: Այս իրավիճակը Հայաստանի համար բավականին հակասական և երկիմաստ է: Որքան սեղմվում են «մուրճն ու սալը», Երևանի համար այդքան գերխնդիր է դառնում դրանց արանքում չմնալը: Պետք է խոստովանել, որ սա շատ բարդ խնդիր է, և մեծ հաշվով նույնիսկ Հայաստանի՝ առավել ևս ծանր պատերազմից հետո ոտքի կանգնելու խնդիր ունեցող Հայաստանի ուժերից վեր: Սակայն այստեղ թերևս պետք է արձանագրել մի հանգամանք, որը հիշատակելը անգամ կարող է լինել խիստ ոչ «պոպուլյար», մասնավորապես  այն սուբյեկտների և շերտերի համար, որոնց համար ռազմա-հայրենասիրական պաթոսն է քաղաքական միակ բովանդակությունն ու խաղաքարտը:

Բանն այն է, որ քաղաքական միջավայրի և մթնոլորտի առումով, «մուրճի և սալի արանքում»  չմնալու շահագրգռություն ունեն Կովկասի թերևս բոլոր երեք երկրները, այդ թվում Ադրբեջանը: Ըստ այդմ, այստեղ թերևս կա առնվազն մի նկատելի ռազմավարական շահ, որն իհարկե ահռելի մարտավարական հակադրությունների և հակասությունների պայմաններում, այդուհանդերձ կարող է դառնալ որոշակի ընդհանուր մոտեցումների հիմք, դրա շնորհիվ ԱՄՆ-Ռուսաստան դիմակայության ուժգնացման սցենարի պարագայում չճզմվելու ուղղակի, թե անուղղակի համատեղ ջանք գործադրելու համար: Համենայն դեպս, թերևս կասկած չկա, որ այդ առումով դրված է Կովկասի խնդիր ընդհանրապես, այլ ոչ սեգմենտավորված կամ հատվածական: Ըստ այդմ, կճզմվի կամ ամբողջ ռեգիոնը, կամ կգտնվի ճկունության համատեղ բարձրաձայնված կամ լռելյայն գործող որևէ բանաձև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում