Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Օտարների մեջ` յուրային, յուրայինների մեջ` արատ

Ինչ-ինչ, բայց Տիգրան Սարգսյանը կարողանում է հուզել մարդկանց` մի մասին իր գեղեցիկ խոսքով, մյուս մասին` գուցե իր միամտությամբ` թե հավատում է իր իսկ խոսքերին, իսկ մեկ այլ մասի էլ` իր դերասանական կարողությամբ` եթե այլոց էլ կարողանում է հավատացնել իր խոսքերին: Այնուամենայնիվ, այս նեղ իրավիճակում Տիգրան Սարգսյանն ուժ է գտնում իր մեջ հայտարարելու, որ կոռուպցիայի դեմ պետք է պայքարել ոչ թե միջազգային հանրության առաջ պարտավորություններ ստանձնած լինելու համար, այլ որովհետեւ դա մեր պետականությանը սպառնացող լուրջ վտանգ է: Երեւի դա է պատճառը, որ Հայաստանում վերջին շրջանում կոռուպցիայի եւ կաշառակերության դեպքերը բացահայտում է ոչ թե դատախազության համանուն վարչությունը, որ իբրեւ թե ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարի համար, այլ Ազգային անվտանգության ծառայությունը, որն ունի բոլորովին այլ գործառույթներ: Դատախազությունը մի քանի միլիոն դոլար արժողության տարատեսակ գրանտներ է ստանում հակակոռուպցիոն ծրագրերի համար, մինչդեռ կոռուպցիոն երեւույթները հայտնաբերում է Ազգային անվտանգության ծառայությունը:

Ինչ-որ բան Հայաստանի իշխանական համակարգում իսկապես խառնվել է իրար: Միգուցե իշխանություններին արժե նախ սեփական սկլերոզի դեմ պայքարել, որ պետական կառավարման մարմինները միշտ հիշեն եւ չխառնեն միմյանց գործառույթները: Չէ՞ որ իշխանությունների սկլերոզը կարող է առավել մեծ վտանգ լինել մեր պետականության համար, եթե իհարկե խնդիրն իսկապես պետականությանը սպառնացող վտանգն է եւ ոչ թե միջազգային կազմակերպություններից եւ գերտերություններից կոռուպցիայի դեմ պայքարի միլիոնավոր դոլարներ (ԱՄՆ) նախատեսող դրամաշնորհներ պոկելը: Երբ իշխանությունները հայտարարում են, թե կոռուպցիայի դեմ պայքարը մեզ է պետք, նրանք երեւի թե ակնկալում են, որ միջազգային հանրությունը դրանից խիստ կհուզվի, ինչպես հայ հասարակությունն է հուզվում, եւ էլ ավելի մեծ վճռականությամբ կորոշի օգնել Հայաստանին փողով, քանի որ Հայաստանը փողի համար չէ, որ պայքարում է կոռուպցիայի դեմ: Հայաստանն էլ հիվանդանոցների բժիշկների նման չեմուչում կանի` մի ձեռքով բացելով խալաթի գրպանը, որ հակակոռուպցիոն գրանտները դրվեն այնտեղ: Հետո այդ գրանտներով մի երկու բժիշկ են ձերբակալում, մի երկու դասախոս, մի երկու դատախազի օգնական, կադաստրի մի երկու միջին օղակի աշխատակից եւ հեռուստատեսությամբ ցույց տալիս, թե ինչպես են ահա մեկին բռնել, ասենք, 3000, մյուսին` 4000, մյուսին` 2500 կամ` 1526 դոլար կաշառք վերցնելիս եւ պետությունը փրկել անդառնալի կորստից:

Պետք չէ զարմանալ, եթե մի օր էլ հանկարծ հեռուստատեսությամբ ցույց տան, թե ինչպես հենց անձամբ կոռուպցիային են բռնել, եւ առավել եւս պետք չէ զարմանալ, եթե ցույց տան, որ կոռուպցիային բռնել են, օրինակի համար, Սասուն Միքայելյանի ռեստորանի լճի հատակում թաքնված: Եթե զենքը կարող է այնտեղ մնալ, ապա ինչու չի կարող մնալ կոռուպցիան, եթե զենքից շատ ավելի հին եւ դիմացկուն երեւույթ է: Եվ բացի այդ, չէ՞ որ իշխանությունները նորանոր փաստեր պետք է որոնեն պետական իշխանությունը յուրացնելու մեղադրանքով բանտարկված, բայց մեղավորության տեսանկյունից ոչ մի կերպ չապացուցվող անձանց համար:

Նույնիսկ կարող են ասել, որ մինչեւ ակտիվ քաղաքականություն վերադարձը, մինչեւ հանրությանը «հոգեխանգարմունքի» հասցնելը, Լեւոն Տեր-Պետրոսյանը կոռուպցիա է ներդրել Հայաստանում, որպեսզի երկիրը թուլացնի ներսից եւ հեշտ յուրացնի իշխանությունը: Չի բացառվում, որ հանրապետության տարբեր քաղաքներում եւ գյուղերում կփակցվեն կոռուպցիայի նկարները, իսկ գտնողին կխոստանան խոշոր դրամական պարգեւ: Ի վերջո, պետության անվտանգության հարցն է, որը պետք է շտապ կարգով լուծել: Այնպես որ, որեւէ մեկը թող չշտապի ծիծաղել վերը նկարագրված սցենարի վրա:

Մենք գործ ունենք բավական լուրջ երեւույթի հետ: Առաջվանը չէ, երբ կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսում էին Ռ.Քոչարյանը կամ որեւէ այլ մեկը: Այժմ խոսում է Տիգրան Սարգսյանը, իսկ եթե նա ասաց, ուրեմն կանի: Պետք է հասարակությունը սովորի վերլուծել երեւույթները, տեսնել դրանց խորքը, նոր այդ ժամանակ կգնահատի վարչապետի աշխատանքային մեթոդոլոգիան եւ կհասկանա նրա դասախոսությունների բուն իմաստը: Տիգրան Սարգսյանը հիմա միայն խոսում է եւ կխոսի այնքան, մինչեւ որ մեր պետական համակարգի բոլոր արատներն ու արատավորները համոզված կլինեն, որ նա, խոսքից բացի, ուրիշ բան անողը չէ, եւ երբ կկորցնեն զգոնությունը, Տիգրան Սարգսյանն իր ինտելեկտի եւ գիտելիքի ամբողջ ծանրությամբ կգրոհի նրանց վրա եւ հանկարծակիի բերելով` մեր պետությունը կազատի արատից եւ արատավորներից: Բայց իհարկե մեկ էլ տեսար չհասցրեց, քանի որ համակարգը ավելի շուտ կների իր թշնամիներին, քան նրանց, ում ոչ թշնամի լինելն է հասկանում, ոչ բարեկամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում