Saturday, 04 07 2026
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Տաթև-Աղվանի 43-կիլոմետրանոց ավտոճանապարհն արդեն պատրաստ է

Տաթև-Աղվանի 43-կիլոմետրանոց ավտոճանապարհն արդեն պատրաստ է. այժմ Սյունիքի մյուս բնակավայրերն իրար կապող այլընտրանքային գրունտային ճանպարհներն են կարգի բերվում։ «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով տեղեկացրել է ՀՀ կառավարությունը։

ՀՀ կառավարության նոյեմբերի 18-ի նիստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհների շինարարական աշխատանքների վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ 7 ճանապարհահատվածում իրականացվում են աշխատանքներ: Դրանցից մեկը՝ Տաթև-Աղվանի ճանապարհն ավարտված է, այն արդեն երթևեկելի է:

«Նշել ենք, որ նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում, հիմա երկու շերտն է տեղադրված: Գարնանը, եթե թերություններ լինեն, ապա կշտկենք ու երրորդ շերտը կտեղադրվի: Մյուս 6 ճանապարհահատվածում հիմա աշխատանքներ են ընթանում: Դրանցից մեկը Քաշունի-Բարսավան ճանապարհն է, որ 9.5 կմ է: Ճանապարհի մի մասի՝ մոտ 3.5-4 կմ հատվածում արդեն ամբողջությամբ հողային ծածկույթի աշխատանքներն իրականացվել են, մյուս հատվածներում շարունակվում են բարեկարգման, ճանապարհային անցանելիության կարգավորման, խճապատման աշխատանքները»,-ասել էր նախարարը:

Մյուս ճանապարհը Տանձավեր-Շուռնուխ ճանապարհն է, որը 13 կմ է: Նախարարը տեղեկացրել է, որ մի մասն ամբողջովին նոր է կառուցվում, որոշակի դժվարություններ կան, բայց աշխատանքները շարունակվում են: Գնել Սանոսյանը հավելել է, որ Շուռնուխ գյուղն ունի առնվազն երկու ճանապարհ: Մեկը Խոտ- Որոտան-Շուռնուխ ճանապարհն է, որը գործում է, բնակիչները նորմալ կարող են երթևեկել, մյուսը Շուռնուխ-Բարձրավան ճանապարհն է:

Աշխատանքներ իրականացվում են Որոտան-Խոտ ճանապարհի 10 կմ հատվածում: Այդտեղ արդեն 5 կմ-ը երթևեկության համար պատրաստ է, մյուս 5 կմ-ի վրա նորից իրականցվում են բարեկարգման, խճապատման աշխատանքներ:

«Երկու ճանապարհահատվածին անդրադառնամ, որոնք Կապան-Ճակատեն և Կապան-Գեղանուշ- Ճակատեն ուղղություններով են: Օրեր առաջ սկսվել են Գեղանուշ-Ճակատեն հատվածի հողային աշխատանքները, երեկվանից սկսել ենք խճապատման աշխատանքները: Դրան զուգահեռ կկառուցենք Կապան-Ճակատեն նոր ճանապարհը: Ասեմ, որ շարունակվում են Տաթև-Լծեն 19.9 կմ երկարությամբ ճանապարհահատվածի աշխատանքները: Այս պահին 6.5 կմ աշխատանքներ իրականացվել են: Երկու ընկերություն տարբեր կողմերից աշխատում են, նախագծման աշխատանքները ավարտվել են»,- ասել է նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դեպի գյուղեր տանող ուղղություններով օր առաջ պետք է ունենալ գրունտային վիճակում գտնվող ճանապարհ, որը երթևեկելի կլինի բոլոր տիպի մեքենաների համար ու բոլոր եղանակների ժամանակ: Նրա խոսքով, նշված ճանապարհները 2022 թվականին ամբողջությամբ կասֆալտապատվեն:

Նիկոլ Փաշինյանը խնդրել է Գնել Սանոսյանին անդրադառնալ սոցիալական ցանցում, մամուլում առկա այն պնդումներին, թե Սյունիքի մարզում կան շրջափակված գյուղեր:

«Ասեմ, որ և՛ Որոտանը, և՛ Շուռնուխը, և՛ Պարզավանն ունեն ճանապարհներ: Գլխավոր դժվարությունը Ճակատենից հարավ ընկած գյուղերի հետ է կապված: Առաջիկա 2-3 օրվա ընթացքում, երբ Գեղանուշ-Ճակատեն հատվածը կխճապատենք, լոգիստիկան ավելի մատչելի կդառնա»,- նշել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ այդ գյուղերը նաև դեպի Մեղրի տանող ասֆալտապատ ճանապարհ ունեն:

«Եվ այդտեղ ճանապարհի կարճության մասին է, որևէ կենսապահովման խնդիր չկա, այլ ենթակառուցվածքի հարմարության մասին է խոսքը: Այս օրերին համայնքները լրացուցիչ աջակցություն են ստանում, որ լոգիստիկ բարդություններով պայմանավորված խնդիրներ չունենան»,-հավելեց վարչապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում