Աբովյան քաղաքի ավագանու ընտրություններին ՔՊ-ի ցուցակով քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Հայանտառ ՊՈԱԿ-ի տնօրեն Պավել Ցուգունյանը:
Նրա խոսքով՝ Աբովյանում մինչ այս եղել են պլանավորված և կանխատեսելի արդյունքներով ընտրություններ, և այդ կարծրատիպը պետք է ջարդել, ինչ վերաբերում է առկա խնդիրներին, ապա խնդիրները բազմազան են։
Անդրադառնալով իր հիմնական մրցակից, ԲՀԿ ցուցակը գլխավորող Էդուրադ Բաբայանին, Ցուգունյանը նկատեց, որ վերջնիս մասնակցությունը ընտրություններին ապտակ է հեղափոխության արժեքներին: