ԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովն առաջարկում է 2 մլն ԱՄՆ դոլարի օգնություն Արցախին։Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել, որը պահանջում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ԱՄՆ-ի քայլերը դրական է գնահատում, բայց Հայաստանի արձագանքները բավարար չի գնահատում։ «Ադրբեջանը սկսել է ակտիվ աշխատել Վաշինգտոնում։ Հայաստանը՝ հակառակը», պնդում է Սարգսյանը։