Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Այս գործարքը կասկածելի է թվում․ քսան տարի շարունակ խոստումներ ենք լսում, բայց սայլը տեղից չի շարժվում

Կառավարությունը 10 մլն դոլար կամ 4,7 մլրդ դրամ է ներդնում Հայաստանում ազգային ավիաընկերություն ստեղծելու նպատակով։ Կառավարությունը հոկտեմբերի 14-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ընկերության կանոնադրական կապիտալում նորաստեղծ ավիաընկերության բաժնետոմսերի դիմաց վճարման նպատակով 4,7 մլրդ դրամ ներդնելու նախագծին։

2021 թվականի հուլիսի 14-ին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ընկերության և Air Arabia ընկերությանն ամբողջությամբ պատկանող ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որով կողմերը պարտավորվել են Հայաստանում ստեղծել ազգային ավիաընկերություն: Այս ընկերությունում բաժնեմասնակցության համար «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» պարտավորվել է բաժնետոմսերի դիմաց վճարել 4,7 մլրդ դրամ, իսկ Էյր Արաբիա  ընկերությանը պատկանող ընկերությունը նույնպես ներդրումն իրականացնելու է իր բաժնեմասնակցության համապատասխան դրամական միջոցներով։

Փաշինյանն ինքն էլ նշել է, որ այս գործընթացի հետ կապված կան որոշակի կասկածներ, մտավախություններ, բայց կարծում է, որ ստեղծվել են բավարար պայմաններ ռիսկերը կառավարելի դարձնելու համար։

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իր հաշվարկներով 50 միլիոնի ներդրում է անհրաժեշտ։

«Հավանաբար, Էյր Արաբիա ընկերությունը այդ գումարները կներդնի։ Համենայն դեպս, Էյր Արաբիան օդանավերը տրամադրելու է, իսկ գիտեք, որ այդտեղ ամենաթանկն օդանավերն են, և արդեն ապրիլից պետք է 4-5 օդանավ թռիչքներ իրականացնի։ Սրանք խոստումներ են, խոստումները կիրականանան, թե ոչ, չեմ կարող ասել։ Քսան տարի շարունակ խոստումներ ենք լսում, բայց սայլը տեղից չի շարժվում։ Այնպես որ, նախօրոք ինչ-որ բան ասել չեմ կարող։ Այդ առումով գուրու չեմ։ Հնարավոր է՝ կես տարի հետո բոլորվին այլ իրավիճակ լինի, իրենք էլ հրաժարվեն, ինչպես լոուքոստների հետ տեղի ունեցավ»,-հավելեց Շահեն Պետրոսյանը։

Ավիաընկերությունը, ըստ կառավարության ղեկավարի, կանոնավոր չվերթներ կիրականացնի արդեն 2022-ի գարնանը։

Որքանո՞վ է իրատեսական 2022-ի գարնանից կանոնավոր չվերթներ իրականացնելը։ Շահեն Պետրոսյանի դիտարկմամբ՝ մեկ տարին կարող է իրատեսական լինել․«Երբ ես այն ժամանակ իմ ծրագիրը ներկայացրել էի կառավարությանը, այնտեղ նշված է, որ մեկ տարվա ընթացքում հնարավոր է այդ ամենը կարգավորել։ 2019-ին ծրագիր էի ուղարկել, բայց կառավարություն զրո վերաբերմունք ցուցաբերեց այդ ծրագրի նկատմամբ։ Բացի այդ,  ինձ համար «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ը (ANIF) անհասկանալի կառույց է, այս կառույցը 50 տոկոսով մասնակից է դառնում, թե որտեղից են այդ գումարները գոյացել, որևէ հաշվետվություն գոյություն չունի։ Այս գործարքը կասկածելի է թվում։ Ցանկությունս այն է, որ լավ կլինի, որ լինի, բայց երբ կլինի, այն ժամանակ կխոսենք»,-ասաց Շահեն Պետրոսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում