«Ժողովրդի պատասխանատվությունը բավական բարձր է Արցախը հայկական պահելու հարցում»․ ասում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով Բաքվի սադրանքներին։ Նա նշում է, թե այսպիսով Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտման քաղաքականությունը, թեև միջազգային հանրության աչքերին փորձում է թոզ փչել։ Ըստ Արցախի ՄԻՊ-ի՝ խաղաղապահների թիվը պետք է ավելացնել և ավելի մեծ կոշտությամբ արձագանքել Բաքվի սադրանքներին։