Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Խոակին Կապառոսը ճիշտ էր․ Պատմական իրադարձության հետագիծը․․․

«Կադիսում» ելութ ունեցող Վարազդատ Հարոյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ դարձավ Իսպանիայի Լա լիգայում։ Հիշեցնենք, որն Հարոյանն աչքի էր «Ռայո Վալյեկանոյի» հետ հանդիպման 24-րդ րոպեին՝ հավասարեցնելով հաշիվը: Խաղն ավարտվել է 3։1 հաշվով, հօգուտ «Ռայո Վալյեկանոյի»։ «Կադիսը» 7 տուրերից հետո վաստակած 6 միավորով 14-րդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում։ Հիշեցնենք, որ Կապառոսը «Կադիս» էր տեղափոխվել այս տարվա մայիսին։ Մինչ այդ մեր հավաքականի պաշտպանը հանդես էր գալիս ղազախական «Աստանայում»։ Պայմանագիրը կնքվելուն պես իսպանական լրատվամիջոցները գրել էին, որ Հարոյանը «Կադիս» է տեղափոխվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի միջնորդությամբ ու հավանությամբ։ Ավելին, նշվում էր, որ Հայաստանի ազգային հավաքականի մարզիչը «Կադիսի» գլխավոր մարզիչ Մանուել Վիսկանոյի մտերիմ ընկերն է։

«Իսպանական թիմը մանրակրկիտ ուսումնասիրել է Հարոյանի խաղը։ Այս ֆուտբոլիստի խաղաոճը միանգամայն համապատասխանում է «Կադիսի» խաղաոճին։ Մարզչական շտաբը վստահ է, որ հայ պաշտպանը մեծ օգուտ կբերի թիմին»,- գրել էր Diariodecadiz պարբերականը։ «Անչափ ուրախ եմ, որ Հարոյանը տեղափոխվել է «Կադիս»։ Ուրախ եմ նաև, որ մեր ֆուտբոլիստը նման թռիչք կիրականացնի կարիերայում հայտնվելով իսպանական հզոր լիգայում»,- ասել էր Կապառոսը։ Խոսելով Հարոյանի խաղային որակների մասին, Կապառոսը մասնավորապես նշել էր․ «Հարոյանը հարյուր տոկոսանոց կենտրոնական պաշտպան է։ Նա հստակ է տիրապետում գրոհները կասեցնելու մեթոդներին, ինչի արդյունքում պաշտանական օղակը անվտանգության բարձր աստիճան է ստանում։ Հարոյանի գործողություններն էֆեկտիվ են նաև օդային պայքարում։ Այս ֆուտբոլիստը բավական սահուն կերպով կարողանում է փոխել դիրքը և արդյունավետ է ոչ միայն պաշտպանական գործողությունների ժամանակ։ Հա հիանալի հարվածների է տիրապետում աջ ոտքով։ Հարոյանն այն խաղացողներից է, ովքեր քաշում են խաղային մեքենան։Հարոյանն ունի առաջատարին բնորոշ բոլոր հատկանիշները և կարծում եմ կարճ ժամանակում կադապտացվի նոր թիմում»։ Կապառոսը վստահ էր, որ Հարոյանը «Կադիսի» համար լուրջ ձեռքբերում կլինի։ «Այս տղան օժտված է նաև մարդկային բարձր հատկանիշներով։ Թիմում ոչ պակաս կարևոր են նաև մարդկային որակները»,- ավելացրել էր իսպանացի մասնագետը։

Փաստորեն, կարճ ժամանակ անց Կապառոսի կանխատեսումները Հարոյանի վերաբերյալ իրականություն դարձան։ Տեղափոխությունից հետո մեր ֆուտբոլիստը դարձավ «Կադիսի» հիմնական կազմի ֆուտբոլիստ և արդեն ցուցաբերում է առաջատարի բնորոշ հատկանիշներ։ Արդեն 7-րդ տուրում Հարոյանը գոլ խփեց աշխարհի ուժեղագույն առաջնություններից մեկում գրանցելով պատմական ցուցանիշ։ Ընդունենք, որ նման արդյունքի կարող է հասնել պրոֆեսիոնալ և բարձր որակների տեր ֆուտբոլիստը։ «Խոակին Կապառոսն ինձ հարցրեց՝ արդյո՞ք կցանկանամ հանդես գալ Իսպանիայի Լա Լիգայում։ Ես պատասխանեցի՝ այո, շատ։ Նա ասաց, որ կօգնի ինձ այդ հարցում: Կապառոսի ներդրումն այս տեղափոխության հարցում շատ մեծ էր․ հենց նրա միջնորդությամբ «Կադիսում» իմացան իմ մասին: Դրանից հետո զանգահարեցին ինձ և պայմանագիր առաջարկեցին։Շնորհակալ եմ Խոակին Կապառոսին և բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ օգնեցին այս տրանսֆերի հարցում։ Միշտ երազել և հավատացել եմ, որ կարիերայիս մի հատվածում հանդես եմ գալու որևէ թոփ առաջնությունում»,- ՀՖՖ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել էր Հարոյանը: Վերջինս Հայաստանցի երկրորդ ֆուտբոլիստն է, ով խաղացել է իսպանական բարձրագույն լիգայում։

Ավելի վաղ Լա լիգայում ելույթ էր ունեցել նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը։ Վերջինս վարձավճարով խաղացել էր «Ռայո Վալեկանոյում», որի դարպասը գրավեց Հարոյանը։ Ինչևէ, հոկտեմբերի 2-ին Լա լիգայի 8-րդ տուրի շրջանակներում «Կադիսը» սեփական հարկի տակ մրցելու է «Վալենսիայի» հետ։ Այս հանդիպումից հետո Հարոյանը կմիանա Հայաստանի ազգային հավաքականին, որ կարևորագույն երկու հանդիպում կանցկացնի աշխարհի առաջնության ընտրական փուլում։ Հոկտեմբերի 8-ին մերոնք կհյուրընկալվեն Իսլանդիային, իսկ երեք օր անց Բուխարեստում կմրցեն Ռումինիայի ազգային հավաքականի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում