Եկամտահարկի վերադարձման գործընթացը կթվայնացվի ու կպարզեցվի: Համապատասխան որոշման նախագծին գործադիրը հավանություն տվեց կառավարության այսօրվա նիստում:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշեց, որ գործող կարգով երկու տեսակի դիմում կա: Եկամտահարկի վերադարձի դիմումների սպասարկումը տևում է 15 աշխատանքային օր:
«Առաջանում են բազմաթիվ դժվարություններ ու դժգոհություններ, և մենք փոխում ենք համակարգը: Առաջին անգամ դիմելու դեպքում կրկին նույն գործընթացն է լինելու և նույն փաստաթղթերն են ներկայացնելու: Մեկ տարբերությամբ՝ 15 օրվա ընթացքում դիմողին տրվելու է համապատասխան օգտանուն և գաղտնաբառ, որի միջոցով արդեն անձնական գրասենյակ է ունենալու և ամեն եռամսյակի արդյունքներով այդ անձնական գրասենյակում ինքնաշխատ եղանակով երկու տվյալ է գեներացվելու: Գործող 15 աշխատանքային օրվա փոխարեն 3 օրվա ընթացքում վճարված եկամտահարկը վերադարձվելու է համապատասխան բանկային հաշվի վրա: Այսինքն 15 աշխատանքային օրը փոխարինվելու է 3 օրով»,-ասաց Ռուստամ Բադասյանը:







































