ԵԿՄ–ն հիմա երիտասարդներով է համալրվում, որպեսզի եթե ՀՀ պետական սահմանի դեմ ոտնձգություն լինի, ԵԿՄ–ն կանգնի հայոց բանակի կողքին։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարող է ասել նրանց մասին, ովքեր սկսել են սպարապետ Վազգեն Սարգսյանին քննադատել, մասնավորապես, ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։ Ի պատասխան Միքայելյանը նշեց, որ Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ է, որ Վազգեն Սարգսյանին քննադատի։ Միքայելյանի խոսքով` մարդ պետք է իր անցած ուղուն հետ հայացք գցի և նոր խոսի մյուսների մասին։







































