7-րդ գումարման ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի կարծիքով՝ Հայաստանն այսօր անկախությունից 30 տարի անց չի գնում այն ամրապնդելու ճանապարհով։ Ըստ նրա՝ այն սկսվեց առաջին օրվանից, երբ ընտրությունները կեղծվեցին, կաշառքը դարձավ տիրապետող։ Երբ խորհրդային այն մտածելակերպը, թե պետությունից գողանալը լավ է, տիրապետող դարձավ նաև անկախությունից հետո։ «Գործընթացները վաղուց են գնացել, որոնք ուղղված էին անկախությունը մսխելուն»։