Saturday, 04 07 2026
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բժիշկները նրբանկատորեն «հորդորում են» առայժմ չպատվաստվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի քաղաքացիները լուրջ երկընտրանքի առաջ են կանգնած՝ պատվաստվել, թե ոչ։ Այս դաշտում ապատեղեկատվությունը շատ է՝ հատկապես ոչ մասնագիտական դաշտից եկող, որը շատ հաճախ մարդկանց գցում է շփոթության մեջ։ Մարդիկ կանգնում են հարցի առաջ՝ պատվաստվել արդյոք, թե չպատվաստվել, եւ նրանց մեծ մասն ընտրում է երկրորդ տարբերակը։ Այս խնդրի շուրջ բազմաթիվ քաղաքացիներ դիմել են անգամ «Ժողովուրդ» օրաթերթին՝ նշելով, որ իրենք տրամադրված գնում են բժշկի՝ քննարկելու պատվաստման տարբերակը, հիասթափված հետ են վերադառնում։ Բանն այն է, որ շատ բժիշկներ նրբանկատորեն «հորդորում են» առայժմ չպատվաստվել, սպասել եւ այդպես իրենց պացիենտների մի մասին շփոթության մեջ են գցում։

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանի հետ, որը հաստատեց, որ բժիշկների կողմից էլ կա տարածվող ապատեղեկատվություն։

«Ես գտնում եմ, որ սա ամենացավալին է այս գործընթացում. բժիշկներն իրենք, շատ լավ տեղեկացված լինելով, երբեմն իրենց սուբյեկտիվ կարծիքն են արտահայտում, եւ սա մարդկանց գցում է բնական շփոթության մեջ։ Իսկ երբ բժիշկն է սկսում տարակուսել, բնական է, որ ոչ մասնագետը կսկսի տարակուսել»,- ասաց մասնագետը՝ նկատելով, որ ԱՄՆ-ում բուժաշխատողների 90 տոկոսից ավելին պատվաստված է, իսկ Հայաստանում այս թիվը բավականին ցածր է։

«Բայց մեր պատվաստումային ընդգրկվածությունը հաշվի առնելով՝ վստահ կարող եմ ասել, որ բուժաշխատողների շրջանում թիվը նույնպես բարձր չէ։ Իսկ եթե բուժաշխատողն ինքը չի գնում վստահ պատվաստման, նա չի կարող վստահ խոսել պատվաստման արդյունավետության մասին։ Սա ցանկացած պատվաստանյութի եւ ցանկացած կանխարգելիչ երեւույթի մասին է»,- հայտարարեց մասնագետը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում