Saturday, 04 07 2026
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային

Արագածոտնի մարզի բնակիչները դեմ են համայնքների խոշորացմանը. նրանք կհանդիպեն ԱԺ պատգամավորների հետ

Արագածոտնի մարզի Օհանավան, Կարբի, Ուշի և մի շարք այլ համայնքների ներկայացուցիչներ սեպտեմբերի 14-ին փակել էին Մ 3 միջպետական նշանակության ճանապարհը՝ իրենց մտահոգությունն արտահայտելով համայնքների միավորման, վերակազմակերպման շուրջ:

Գյուղացիները հանդիպում են պահանջել ՀՀ ազգային ժողովի պատգամավորների հետ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Օհանավան համայնքի ղեկավար Էդգար Հայրապետյանն ասաց, որ գյուղացիներն այժմ բացել են ճանապարհը, քանի որ սեպտեմբերի 14-ին, ժամը 18:00-ից հետո պատգամավորների հետ հանդիպելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

«Ես անձամբ հանդիպել եմ գյուղացիների հետ, խոսել նրանց հետ: Գյուղացիները դեմ են համայնքների խոշորացմանը, քանի որ կարծում են՝ ապագայում կարող են տարբեր խնդիրների առաջ կանգնել: Նշում են, որ իրենք լավ աշխատում են և չեն ցանկանում միանալ Աշտարակին»,- մանրամասնեց Հայրապետյանը:

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 8-ի հերթական նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Ըստ այդմ՝ նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման (վերակազմակերպման) 37 ծրագիր՝ Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Մեծաձոր, Արևուտ, Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի, Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ, Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքային փնջերում: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրինագծի նպատակն է վերոնշյալ համայնքներում նշանակել համայնքի ավագանու ընտրություն, միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ տալ իրավակարգավորումներ, ինչպես նաև՝ կարգավորել նոր համայնքի ձևավորմամբ պայմանավորված համայնքային սեփականություն համարվող գույքի փոխանցման հարցերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում