Friday, 05 06 2026
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել

«Ռուսներն ասացին՝ ամոթ է, դա ձեր ազգին պատիվ չի բերի». արցախցի կինը 4 երեխաների հետ փորձել է վերադառնալ Շուշի, նշելով, թե ապրելու տեղ չունի. Forrights

Forrights.am. Օգոստոսի 1-ին Շուշի քաղաքի մերձակայքում, ադրբեջանական սահմանի մոտ ռուս խաղաղապահները կանգնեցրել են Շուշիի նախկին բնակիչ, 32 տարեկան Իզաուրա Բալասնյանին և նրա 4 երեխաներին, որոնք փորձում էին հատել սահմանը: Կինն իր արարքը բացատրել է նրանով, որ ապրելու տեղ չունի և ուզում է վերադառնալ բնակության վայրը՝ Շուշի քաղաք:

Ադրբեջանցի և ռուս սահմանապահները մորն ու երեխաներւն վերադարձրել են Արցախի Հանրապետություն:

Իզաուրա Բալասանյանը Forrights.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը: «Այո, գնացել եմ Շուշի, որովհետև տուն չունեմ: Վերցրել եմ մահացած ամուսնուս և մահացած մորս լուսանկարը, երեխեքիս ու բարձրացել եմ Շուշի: Էլ ոչինչ հետս չեմ տարել: Հասել եմ տամոժնի, բայց ռուսները թույլ չտվեցին, որ մտնենք Շուշի: Ռուսները ինձ ասեցին՝ մի մտի, ամոթ ա դա, ձեր ազգին պատիվ չի բերի: Ես Շուշի չմտա: Թուրքի ու ռուսի արանքում կանգնել եմ: Էդ ժամանակ արդեն ռուսները զանգել են իրանց մեծին, իրանց մեծը զանգել ա նախարարություն, որ ձեր ժողովրդից մի կին երեխեքի հետ հանձնվում ա թուրքին: Ու տենց ԱԱԾ-ն եկել է», — պատմեց մեզ կինը:

Շուշիի ճանապարհին, սահմանի վրա նա տեսել է ադրբեջանցի ծառայողներին: «Ոչ մի բան նրանք չեն ասել: Նայում էին ինձ, երեխեքիս: Տխուր դեմքով նայում էին մեզ»:

44-օրյա պատերազմից հետո Իզաուրա Բալասանյանը իր 4 երեաների հետ բնակություն էր հաստատել Ստեփանակերտի Դավիթ Բեկ փողոցում գտնվող հանրակացարանային շենքի առաջին հարկի բնակարանում: 100 հազար դրամ էր վճարում այդ տան համար:

Ասում է, որ այնտեղից հեռանալու որոշում է ընդունել, երբ տան տերը որոշել էր բարձրացնել տան վարձը՝ 150 հազար դրամ էր սարքել:

Իզաուրան դիմել է պետական տարբեր մարմինների, խնդրել է, որ իրեն մի կացարան տան երեխաների հետ մնալու համար:

«Ամեն տեղ ասում էին՝ էսօր կգաս, վաղը կգաս»: Արցախի տարածքային կառավարման նախարարին է ձորձել տեսնել, բայց կնոջը չեն ընդունել: «Քարտուղարուհին ասեց, որ նախարարը չի ընդունի ինձ, որ իրանց համար մեկ ա, ես որտեղ կապրեմ, որ թողեմ, գնամ: Ես էլ գնացի Շուշի», — իր հուսահատ քայլը բացատրում է Իզաուրան: Նույնը նա պատմել է հատուկ ծառայությունների աշխատակիցներին, որոնք իրեն հետ են բերել Արցախ:

Հարկադիր վերադարձից հետո Իզաուրա Բալասանյանին Ասկերանի շրջանի Խանձք գյուղում, կիսաքանդած, օձերով լի տուն են հատկացրել: Իզաուրան ընտելացել է օձերին: Նույնիսկ ձեռքի մեջ էր պահում արդեն, բայց երեծաների հետ այստեղ մնալ չէր կարող:

Ընկերներից մեկը հանել է Իզաուրային և նրա երեխաներին օձերով տանից ու բերել է Խնածախ գյուղից 2-3 կմ հեռու գտնվող Ջամալու կոչվող տեղանք: «Այստեղ մի քանի տուն կա: Որտեղ մենք մնում ենք, բաղնիք չկա, նորմալ ջուր չի գալիս: Լույս կա, բայց կիպյիտիլնիկ չունեմ, վառարանը վառում եմ, երեխաներին լողացնում: Երեխաները ամեն օր 3 կիլոմետր ոտքով գնում են, որ հասնեն դպրոց: Աղջկաս համար պայուսակ չեմ կարողացել գնել, թանկ ա, առանց պայուսակի ա դպրոց գնում: Տետրակ ներ առել եմ, բայց քիչ ա: Մեկ էլ աղջիկներին բոթասներ, տաք ժակետներ են պետք: Իմ երեխաներն ընդունակ են կրթվելու, սովորելու: Ես նրանց պետք է առաջ տանեմ», — կիսվում է մեզ հետ Իզաուրան, հույսով, որ որևէ մեկը կարձագանքի, կօգնի երեխաներին: Փոքրը 4 տարեկան է, մեծը՝ 12:

Իզաուրայի ամուսինը մահացել է 2012 թվականին, սրտի կաթվածից: Երկու տարի առաջ էլ, օգոստոսին թաղել է մորը: Լաց լինելով ասում է, որ երկուսի գերեզմանները հիմա ադրբեջանցիների ձեռքին են, Հադրութի Ուխտաձոր գյուղում:

44-օրյա պատերազմից հետո Ստեփանակերտը սոցիալական աղետի կենտրոն է դարձել: Փախստականները Քաշաթաղից ու Շուշիից, Հադրութի, Ասկերանի, Մարտակերտի գյուղերից տանիք ու գործ գտնելու հույսով եկել, լցվել են Ստեփանակերտ, բնակեցրել են կիզաքանդ տներն ու նկուղները, անգամ խանութներում են ապրումմարդիկ: Մի «կուխնու չափ» տեղը երազ է դարձել շատերի համար: Տան վարձերը բարձրացել են: Չնորոգված, առանց կոմունալ հարմարությունների փլատակը Ստեփանակերտում արժե 60-70 հազար դրամ: Պետության կողմից տեղահանվածներին տրամադրվող դրամական աջակցությունը հաճախ չի բավարարում տարրական բնակվարձ մուծելու համար: Քաղաքում տոտալ գործազրկություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում