Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը վստահ է՝ Փաշինյանը գրավոր, թե բանավոր խոստումներ է տվել Բաքվին, վերջինս էլ շտապեցնում է։ Հարությունյանը կարծում է, որ Ադրբեջանը մաս-մաս պոկում է Հայաստանի տարածքներից և միայնակ սահմանագծման աշխատանքներ է իրականացնում, իսկ հայկական կողմը չի միջամտում։ Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ մենք նույն իրավիճակում ենք, ինչ 100 տարի առաջ՝ 1920-ականներին, երբ մեզ խայտառակ պայմանագրեր ստորագրել տվեցին։









































