Եվրախորհրդարանի նախագահ Դևիդ-Մարիա Սասոլին խայտառակություն է անվանել Բելառուսի ռեժիմի կողմից միգանտների օգտագործումը Եվրամիության դեմ հիբրիդային պատերազմ մղելու համար։ Այս մասին նա հայտարարել է Էստոնիա այցի ժամանակ, գրում է Delfi-ն։
Քաղաքական գործիչը նաև կոչ է արել ուժեղացնել հսկողությունը եվրոպական սահմաններին, ինչից էլ կախված է ԵՄ բոլոր քաղաքացիների անվտանգությունը։
«Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի անվտանգությունը Եվրոպայի համար առաջնահերթություն է։ Մեզ անհրաժեշտ է ուժեղացնել հսկողությունը մեր եվրոպական սահմաններին։ Տեսնում ենք, որ ընթանում է իր տեսակի մեջ հիբրիդային պատերազմ։ Բելառուսը փորձում է օգտագործել միգրանտներին իր շահերի համար։ Դա խայտառակություն է, և մենք չենք կարող թույլ տալ, որ դա շարունակվի»,-ասել է նա։
Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է շարունակել պատժամիջոցները Բելառուսի դեմ, որոնք վնաս կհասցնեն ռեժիմին և դրա հետ առնչություն ունեցող մարդկանց։







































