Չինաստանը փակել է Նինբո-Չժոուշան նավահանգստի տերմինալներից մեկը, որը աշխարհում երրորդն է բեռների շրջանառությամբ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը օգոստոսի 13-ին։
Որոշումն ընդունվել է այն բանից հետո, որբ պարզվել է, որ աշխատակիցներից մեկը COVID-19-ով է վարակվել։ Մեշան տերմինալի գործողությունները դադարեցվել են օգոստոսի 12-ին։
Փորձագետներն իրենց հերթին նախազգուշացնում են, որ դա սպառնալիքի տակ է դնում մատակարարման շղթան, ինչպես նաև գլոբալ առևտուրը: GardaWorld խորհրդատվական ընկերությունում հայտարարել են, որ Մեյշանով անցնում է Նինբո-Չժոուշան նավահանգստի բոլոր բեռների շուրջ 25 տոկոսը:
Ընկերության փորձագետները նախազգուշացնում են, որ տերմինալի աշխատանքի դադարեցումը կարող է բացասական լուրջ հետևանքներ ունենալ բեռների մշակման և փոխադրման ծավալների համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուհանում քաղաքի բոլոր բնակիչներին ստուգել էին COVID-19-ի դեմ։ Ուհանի վարչակազմը որոշել է բոլոր բնակիչներին թեստավորել այն բանից հետո, երբ վարակի մի քանի նոր դեպք է հայտնաբերվել:








































