ԵՄ, Միջազգային արժութային ֆոնդի և Եվրոպական կենտրոնական բանկի ներկայացուցիչները նախնական «կանաչ լույս» են տվել՝ Պորտուգալիային 111 մլրդ դոլար տալու համար` պիրենեյան այդ երկրին ֆինանսական օժանդակություն տրամադրելու ծրագրի շրջանակներում: «Դրա հետ մեկտեղ, Պորտուգալիայի ֆինանսների նախարար Վիտոր Գասպարայի խոսքերով՝ դեռ հարցականի տակ են մի շարք կարևոր խնդիրներ»,- գրում է BFM.ru պորտալը` հղում անելով The Wall Street Journal-ին:
Լիսաբոնում գտնվող ԵՄ, ԵԿԲ և ՄԱՖ ներկայացուցիչները վերլուծել են Պոտուգալիայի քայլերը` ուղղված բյուջեի դեֆիցիտի կրճատմանը, և եկել են այն եզրակացության, որ երկիրը ակտիվորեն հաշվի է առնում հունիսին համաձայնեցված գործողությունները:
Պորտուգալիայի ֆինանսների նախարարը շեշտել է, որ երկիրը դեռ ռիսկային գոտում է` պահպանելով լուրջ խնդիրների առկայությունը թե՛ երկրի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս:







































