Tuesday, 28 07 2026
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Բաքուն սկսում է երկրորդ շրջանը. ինչպես շեղել կամ կանգնեցնել այն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը որոշակիորեն հիշեցրեց նախապատերազմական շրջանը, ընդ որում տարիների, նվազագույնը տասնամյակի համատեքստով: Ադրբեջանը սկսած 2012-13 թվականներից կտրուկ մեծացրեց հրադադարի խախտումների ինտենսիվությունը թե Արցախի, թե Հայաստանի հետ սահմանին՝ հրաձգություն, արկակոծում, անգամ հրթիռակոծում, դիվերսիաներ, տանկային շարժեր, վարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցում:

Ակնհառու էր, որ Ադրբեջանը բավականին ինտենսիվ կերպով անցնում է ռազմական շանտաժի դիվանագիտության, այդպիսով փորձելով թե Հայաստանին, թե նաև միջնորդ համանախագահ եռյակին պարտադրել որոշակի օրակարգ: Փաստացի, Բաքվի մոտ ստացվում էր դա, ինչի վկայությունը, Սերժ Սարգսյանի խոստովանությամբ, Կազանի պլանի ձախողոււմն էր, Կազանյան գործընթացի տապալումը: Համենայնդեպս, երրորդ նախագահ Սարգսյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Կազանում պատրաստ էր ստորագրել հինգ+երկու շրջանների վերադարձի մասին փաստաթուղթը, ընդ որում առանց կարգավիճակի հստակեցման, սակայն Ադրբեջանի նախագահ Ալիևը վերջին պահին բերել է ավելի քան տասնյակ կետից բաղկացած նոր փաստաթուղթ, որոնք անընդունելի են եղել հայկական կողմի համար: Այլ կերպ ասած, մոտ տասնյակ նոր պահանջներով Ալիևը տապալել է Կազանի խաղաղ կարգավորման հնարավորությունը, բայց համանախագահները դրանից հետո ոչ միայն հասցեական չեն դատապարտել նրա դիրքորոշումն ու վարքագիծը, այլ նույն կերպ անհասցե են թողել նաև կազանյան տապալմանը հաջորդած ռազմական շանտաժի դիվանագիտության ինտենսիվացումը:

Ալիևը օրեցօր լկտիանում էր սահմանին հրադադրի ռեժիմի խախտման հաճախակիության և մասշտաբների տեսանկյունից, սակայն համանախագահները հրադադրի կոչը ուղղում էին հավասարապես երկու կողմերին, հորդորելով ձեռնպահ մնալ ապակայունացումից և հավատարիմ լինել խաղաղ գործընթացին: Ամեն այդպիսի հայտարարություն հաջորդում ու նախորդում էր նորանոր սադրանքների, որ ռազմական շանտաժի դիվանագիտության առումով վարում և ինտենսիվացնում էր Բաքուն: Դա նշանակում է, որ Ադրբեջանին հաջողվում էր թելադրել իր օրակարգը, ինչի ցավագին վկայություն էր ընդհուպ այն, որ Բաքուն անպատիժ մնաց անգամ ապրիլյան քառօրյայի համար, և ավելին՝ համանախագահները թույլ տվեցին Ադրբեջանին շրջանառել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը: Այդ ամենի խոստովանության մի տարբերակ էլ Սերժ Սարգսյանի ելույթն էր ապրիլի 17-ին, 2018  թվականին, Հայաստանի խորհրդարանում, ուր ներկայացել էր որպես Հայաստանի վարչապետի թեկնածու:

Սերժ Սարգսյանը փաստացի ասաց, որ չկա բանակցային գործընթաց, և կա պատերազմի ըստ էության անխուսափելիություն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2021 թվականի հուլիսի 9-ի հայտարարությունը էապես հիշեցնում է այդ շղթան, կամա, թե ակամա ազդարարելով այն, որ գործընթացը կարծես թե սկսում է նոր պտույտ, երկրորդ պտույտը, այս անգամ արդեն Արցախի դեմ երկրորդ խոշոր պատերազմից հետո, որն ավարտվեց ստատուս-քվոյի փոփոխությամբ, բայց ոչ հակամարտության լուծումով: Ադրբեջանը անցնում է ռազմական շանտաժի դիվանագիտության նոր փուլին, որը մեծ հավանականությամբ կարող է ընթանալ նախորդի տրամաբանությամբ, բայց արդեն ռազմա-քաղաքական այն ստատուս-քվոյի պայմաններում, որում Բաքուն է պատերազմ հաղթած կողմը, որքան էլ այդ հանգամանքը դիտարկենք ռեգիոնալ և աշխարհաքաղաքական հարաբերականության համատեքստում: Համանախագահների ներկայիս արձագանքը վկայում է, որ նրանք Բաքվին առնվազն թույլ են տալիս սկսել այդ շրջանը: Թույլ կտա՞ն շարունակել, էապես կախված է իհարկե այն քաղաքականությունից, որ կվարի հայկական կողմը:

Ակնառու է, որ այն որևէ դեպքում չպետք է կրկնի նախորդ փուլի քաղաքականությունը: Ամբողջ հարցն այն է սակայն, թե ինչով պետք է տարբերվի: Սրա վրա պետք է սկզբունքորեն կենտրոնանա հայկական քաղաքական միտքը, ինչն առայժմ ընդամենը մի ծայրահեղությունից անցնում է մյուսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում