Tuesday, 28 07 2026
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Մեկ կադրային նշանակումով հեղափոխական թռիչքային փոփոխություններ սպասել, ճիշտ չէ

Այս փոփոխությունները, ցավոք, որևէ լուրջ կամ կոնցեպտուալ փոփոխություններ չեն բերի մեր բանակում, որովհետև բանակը հասարակության օրգանական մասն է, և հասարակության բոլոր խնդիրները արտացոլվում են բանակում։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախարարի փոփոխությանը. «Հասարակությունն այս պահին ունի բազմաթիվ խնդիրներ՝ սոցիալական, հոգեբանական, մշակութային, կրթական, տնտեսական և այլն, և այս պայմաններում «հրաշք» կադրերի նշանակումով ունենալ բանակում որակական փոփոխություն, այդ հարցում թերահավատ եմ, մանավանդ որ իշխանությունների նշանակումները թիթեռնի կյանք են ունենում։ Եվ հիմա ի՞նչ վստահություն, որ պաշտպանություն նախարար նշանակելուց կարճ ժամանակ անց նրան չեն հանի։ Ես կարծում եմ, որ պետք է համակարգային մոտեցում լինի, երկրի վիճակը պետք է լավանա, նոր բանակում լինեն դրական փոփոխություններ»,-ասաց Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։

Մհեր Հակոբյանը նշեց, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո Արշակ Կարապետյանի գործունեությունը որոշակիորեն թերի համարվեց, և նրան ազատեցին պաշտոնից, 2018-ի հայտնի իրադարձություններից հետո Արշակ Կարապետյանն անցավ իշխանությունների կողմը և որոշակի դերակատարություն ունեցավ ապրիլյան քննիչ հանձնաժողովի գործունեության հետ կապված. «Թեև ապրիլյան հանձնաժողովի բովանդակությունը արժեզրկվել է և՛ քաղաքական, և՛ բովանդակային իմաստով»,-ասաց նա։

Հակոբյանը նշեց, որ Արշակ Կարապետյանն «աճել» է Սերժ Սարգսյանի օրոք, ամեն դեպքում կադրային զինվորական է, որը տասնամյակներ բանակի ներսում է.«Իմ կարծիքով՝ ավելի լավ է նրա նշանակումը, քան 2000 թվականից հետո բանակաշինությունից հեռու մնացած անձը՝ նախկին նախարարը, բայց մեկ կադրային նշանակումով հեղափոխական թռիչքային փոփոխություններ սպասել, ճիշտ չէ, հաջողությունը լինում է միայն նպատակաուղղված, ճիշտ և տարիների տքնաջան աշխատանքի արդյունքում»։

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ մեր բանակը Երասխում անակնկալի է բերել ադրբեջանական բանակին՝ Հակոբյանը նշեց, որ չի կարծում, թե հայկական բանակն անակնկալի է բերել, ավելի շուտ՝ ուժերի փորձարկման էպիզոդ էր. «Պետք է հետևողական և ճիշտ համակարգված աշխատանք իրականացնել, որպեսզի բանակում տարիներ հետո դու արդյունք ունենաս»,-նշեց փորձագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում