Wednesday, 15 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

«Հարցի գինը»․ ՆԱՏՕ-ն պատրաստ է, իսկ ինչու է հապաղում Հայաստանը

Նախօրեին Վրաստան է ժամանել ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժություններին մասնակցող ամերիկյան ստորաբաժանումներին պատկանող ռազմական տեխնիկայի առաջին խմբաքանակը։

Միացյալ Նահագների ԶՈՒ 173-րդ դեսանտային բրիգադին և ռազմական ոստիկանության 18-րդ բրիգադին պատկանող տեխնիկան Փոթի նավահանգիստ է հասցվել ռումինական Կոնստանցա քաղաքից։ «Agile spirit 2021» անվանումը կրող զորավարժությունները մեկնարկելու են հուլիսի 26-ին։

Դրանց մասնակցելու է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 16 պետությունները ներկայացնող ավելի քան 2 հազար զինծառայող։ Զորախաղերին մասնակցող ամերիկացի զինվորականների թիվը, ըստ վրացական աղբյուրների, 700 հոգի է։ Զորավարժությունների մասնակիցների թվում են լինելու նաև Թուրքիան և Ադրբեջանը։ Հայաստանի մասնակցության վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։ Ըստ ամենայնի Հայաստանը նախորդ տարիների նման չի մասնակցի այս կարևոր միջոցառմանը։

Նախ այն մասին, թե ինչ է «Agile Spirit»-ը։

2011 թվականից հաստատված ամենամյա վրաց-ամերիկյան «Agile Spirit» զորավարժությունների անցկացման իրավական հիմքը հանդիսանում էր ԱՄՆ-Վրաստան Ստրատեգիական Գործընկերության խարտիան, որը ուժի մեջ է 2009 թ. հունվարից։ Ելնելով այն հանգամանքից, որ այս փաստաթղթով Միացյալ նահանգները պարտավորվում էր բարձրացնել Վրաստանի անվտանգությունը, պաշտպանունակությունն ու ՆԱՏՕ-ի այլ ուժերի հետ փոխգործակցության արդյունավետության մակարդակը, առաջ քաշվեց այս ձևաչափի ամենամյա զորավարժություններ իրականացնելու անհրաժեշտությունը։

2012-2013 թթ. «Agile Spirit»-ն արդեն իսկ ուներ բազմազգ զորավարժության կարգավիճակ, որին կարող էին մասնակցել ՆԱՏՕ-ի բոլոր անդամ և գործընկեր երկրները։

Սակայն Ռուսաստանի կողմից ուկրաինական Ղրիմի անեքսիայից հետո Հյուսիս-Ատլանտյան Դաշինքի Նյուպորտի 2014 թվականի գագաթնաժողովի ժամանակ Վրաստանի համար ընդունվեց այսպես կոչված «Առարկայական ՆԱՏՕ-Վրաստան փաթեթը» և Միացյալ նահանգների առաջարկով «Agile Spirit» զորավարժությունները, որպես ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող լրացուցիչ ջանք, դրվեցին ՆԱՏՕ-Վրաստան Հանձնաժողովի ինստիտուցիոնալ ենթակայության և հաշվետության տակ։

2016-ին Վրաստանին տրամադրված աջակցության վերաբերյալ Սպիտակ տան կայքէջում ներկայացված հաշվետվության մեջ կարդում ենք, որ Միացյալ Նահանգները «Agile Spirit» զորավարժությունները միացրել է ՆԱՏՕ-ին, իսկ նույն թվականի ՆԱՏՕ-Վրաստան Հանձնաժողովի մեջ իրականացված 2015-2016 թվականների միջոցառումների շարքում «Agile Spirit» վրաց-ամերիկյան բազմազգ զորավարժությունները ներկայացված են որպես ՆԱՏՕ-ի զորավարժություններ։

Այս առիթով հիշարժան է Հայաստանում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկինի օրերս Երևանում արած հայտարարությունը, ըստ որի ՆԱՏՕ-ն բաց է Հայաստանի հետ գործակցության համար, բայց նախաձեռնությունը պետք է գա Հայաստանից, թե որ ոլորտներում է Երևանը պատրաստ գործակցել: Նա ասել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է գործակցության ընդհուպ ռազմական ոլորտում:

Հայաստան-ՆԱՏՕ գործակցության համար ռազմական ոլորտում աշխատանքը նորություն չէ: Այդ աշխատանքը բավականին ինտենսիվ բնույթ է կրել 2000-ականների սկզբին, քանի դեռ Ռուսաստանը չէր որդեգրել Արևմուտքի հանդեպ հակադրության քաղաքականություն, իսկ ՌԴ նախագահ Պուտինն անգամ խոսում էր Ռուսաստանի ՆԱՏՕ անդամ դառնալու հնարավորության մասին: Իհարկե, այժմ կասկած չկա, որ դրանք մարտավարական բնույթի խոսքեր էին, բայց ընդհանուր առմամբ Արևմուտք-Ռուսաստան գործակցային միջավայրը դրսևորվում էր նաև Հայաստանի համար ՆԱՏՕ-ի հետ աշխատանքի արդյունավետությամբ: Ամեն ինչ սկսեց հակառակ ընթացք ստանալ սառը պատերազմյան տրամաբանությունից, հատկապես 2012-13-ից հետո, երբ Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն սկսեցին միմյանց բացահայտորեն դիտարկել թշնամի ու սպառնալիք:

Միևնույն ժամանակ, այդ իրավիճակում առավել քան սկսեց անհրաժեշտ դիտվել Հայաստան-ՆԱՏՕ գործակցությունը, հատկապես այն իրողության ֆոնին, երբ ակնհայտ խափանումներով, կամ ոչ թե խափանումներով, այլ պարզապես բացահայտ հակահայկական վեկտորներով սկսեց գործել այսպես կոչված եվրասիական կամ ռուսական անվտանգային հովանոցը:

Ակնառու է, որ ռեգիոնալ բալանսի վերականգնման տրամաբանությունը պահանջում է Հայաստան-ՆԱՏՕ սերտ աշխատանքի վերականգնում, առավել ևս այժմ: Բայց, միևնույն ժամանակ, այժմ այդ ուղղությամբ աշխատանքը արժանանալու է Ռուսաստանի առավել կոշտ և ագրեսիվ հակազդման: Հայաստանը սակայն պարտավոր է գտնել մանևրի հնարավորությունը: Եվ այդ իմաստով, Հայաստանին պետք է օգնի նաև ՆԱՏՕ-ն: Դեսպանն իրավացի է, որ խոշոր հաշվով նախաձեռնությունը պետք է գա Հայաստանից, սակայն ներկայումս Հայաստանը առավել ևս հետպատերազմական առանձնահատուկ վիճակում է, երբ ստիպված է դրսևորել վարքագիծ, որը ոչ այնքան ընտրություն է, որքան անհրաժեշտություն: Եվ, չդիտարկել, չընկալել, չհասկանալ և համարժեք չգնահատել Հայաստանի համար այդ խնդիրը, պարզապես շատ դժվար է: Եվ ՆԱՏՕ-ն ուղղակի պետք է չուզի անել այդ ամենը՝ չանելու, չդիտարկելու, ըստ այդմ Հայաստանի նախաձեռնությանը սպասելով հանդերձ, որոշակի ձեռք չմեկնելու համար:

Իրավիճակը ստանդարտ չէ, հետևաբար ՆԱՏՕ-ն ինքը պետք է առնվազն դրսևորի Հայաստանին՝ նախաձեռնություններում մենակ չթողնելու համոզիչ կամք, ցույց տալով, որ պատրաստ է որոշակիորեն ապահովագրել Երևանը ռուսական «խանդի» որոշակի ագրեսիվ կամ ռիսկային դրսևորումներից: Կրկնենք, Հայաստանը ոչ թե ընտրության, այլ անհրաժեշտությունների առաջ է, և որքան ամուր ու աներկբա է այլընտրանքների հնարավորինս արագ ու հաստատուն ձևավորման անհրաժեշտությունը, նույնքան անկասկած է Ռուսաստանի մոտ վախեր չառաջացնելու, հետևաբար այդ վախերից սնվող այսպես ասած պատժիչ ագրեսիա չխթանելու անհրաժեշտությունը:

Վերջին հաշվով, ՆԱՏՕ-ի համար թերևս չի լինի մեծ տարբերություն, թե Հայաստանն ինչ կորուստներով կանցնի գործակցության նախաձեռնություն դրսևորելու ճանապարհը, բայց Հայաստանի համար՝ հատկապես ծանր պատերազմից հետո, շատ թանկ է ամենափոքր կորստի ռիսկն անգամ: Ի վերջո, այդ իմաստով կա ԵՄ օրինակը, որը չի սպասում և Հայաստանին առաջարկում է տնտեսական անվտանգության բարձիկ՝ 2,6 միլիարդ փաթեթի տեսքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում